13:30 05.09.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում բարձրաձայնեց բոլոր մարզերում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի խնդիրների վերաբերյալ բողոքների մասին: Առաջիկայում վարչապետի մոտ էլեկտրաէներգիայի մատակարարման հարցով խորհրդակցություն կլինի, վարչապետն ակնկալում է հստակ բացատրություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսեց կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում: «Ցավով պետք է արձանագրեմ, որ Հանրապետության բոլոր մարզերում շատ մեծ բողոքներ կան էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված: Դրանից բողոքում են Երևանում, մշակույթի ոլորտում, սպորտի ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում: Եվ այն, որ մենք ժամանակին կառավարության նիստի ընթացքում հոսանքի անջատում ունեցանք, պետք է բոլորիս համար ահազանգ լիներ, որ ինչ-որ բան այնպես չէ»,-ասաց Փաշինյանը:
Առաջիկայում վարչապետի մոտ պետք է խորհրդակցություն լինի, ակնկալում է բացատրություն, թե ինչու է այդպես: Նա շեշտեց՝ պետք է հստակ ծրագիր, թե ինչպես են այդ հարցը լուծելու:
Վարչապետի ընկալմամբ՝ խնդիրը գնալով խորանում է: Նա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հստակ ծրագիր է ակնկալում, թե ինչպես են հնարավորինս արագ այդ խնդիրը լուծելու: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ նախարարության և փոխվարչապետի հետ քննարկելով՝ որոշակի աշխատանքներ արդեն իսկ արել են:
«Մասնավորապես, վերջին 3 տարում ահռելի ավելացել է նոր միացող բաժանորդների թիվը: Եթե տասնամյա ներդրումային ծրագրով ամեն տարի պլանավորված էին շուրջ 4 մլրդ դրամի ներդրումներ, այս տարի, օրինակ, նախատեսված է 26 մլրդ դրամի ներդրում: Նոր տնտեսությունների, նոր գործարանների կամ նոր սպառողների վրա, որոնք միանում են, մեծ ներդրումային միջոցներ են ծախսվում: Այն ներդրումները, հնարավորությունները, որոնք պետք է ուղղվեին սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը, նվազում են»,-նշեց Բաղրամյանը:
Նրա վստահեցմամբ՝ այդ ուղղությամբ որոշակի միջոցառումներ են իրականացրել, որ ընկերության մոտ գումարներ ազատվեն: Այլ միջոցառումներ ևս նախատեսում են:
13:34 07.06.2025
Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով նորոգման աշխատանքներ են նախատեսվածԿոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով ընդհանուր մոտ 30 կիլոմետր ճանապարհահատվածների նորոգման աշխատանքներ են նախատեսված: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
13:25 07.06.2025
«Մասսայական ուսուցում»․ Տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում ենՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է ՀՀ մարզերում իրականացնել «Մասսայական ուսուցում» կրթական անվճար ծրագիրը, որը նախարարության՝ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի բաղադրիչներից է, հայտնում են նախարարությունից։ «Ծրագիրը կիրականացվի ՀՀ Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզերում այս տարի […] ...
13:14 07.06.2025
«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Եկանք Սիսիան»: ...
13:05 07.06.2025
Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունըԲելգիայում անհայտ անձինք դանակահարել են Ուկրաինայից եկած մորն ու դստերը, ապա հրկիզել նրանց տունը, հաղորդում է VRT-ն։ «Լյովենի դատարանը սկսել է կրկնակի սպանության հետաքննություն այսօր առավոտյան Հաասրոդեում տեղի ունեցած հրդեհից հետո։ Ուկրաինական ընտանիքից 46-ամյա մայրը և նրա վեցամյա դուստրը մահացած են գտնվել իրենց տանը», – ասվում է տեքստում։ Նշվում է, որ երկու զոհերն էլ դանակի […] ...
12:55 07.06.2025
Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերիցԿալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը X սոցիալական ցանցի իր էջում սպառնացել է, որ նահանգը կարող է հրաժարվել վճարել դաշնային հարկերը՝ ի պատասխան Կալիֆոռնիայի դաշնային ֆինանսավորման հնարավոր լայնածավալ կրճատումների։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նման կրճատումներ սկսել առաջիկա օրերին: Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ դաշնային գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե նահանգից […] ...
12:41 07.06.2025
Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցումՄ-2 միջպետական ճանապարհի կմ181+250-կմ181+750 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ, իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում։ Կատարվում են ճանապարհի ջրահեռացման համակարգի կառուցման, երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...