17:54 05.09.2024
ՀՀ կառավարության անդամները սեպտեմբերի 4-ին և 5-ին Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը։
Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ պատվիրակության ղեկավար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և ներկայացրել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը զգալի առաջընթաց է գրանցել երեխաների իրավունքների և բարեկեցության պաշտպանությանն ուղղված իրավական ու ինստիտուցիոնալ շրջանակների ընդլայնման ուղղությամբ։
«Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունն ուղղված է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի ու հիմնարար իրավունքների լիարժեք ապահովմանը։ Հատկանշական է, որ նախորդիվ ներդրված ռազմավարական փաստաթղթերը կենտրոնացել են մասնավորապես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց խնդիրների լուծման ուղղությամբ, իսկ ահա 2024-2029 թթ. համալիր ծրագիրը, ինչպես նաև շուտով հաստատման ենթակա ՀՀ-ում ժողովրդագրության 2024-2040 թթ․ ռազմավարությունը, միտված են նպաստավոր պայմաններ ապահովել առանց մասնավորեցնելու՝ բոլոր երեխաների համար՝ ներառման, հավասարության և խտրականության բացառման տրամաբանությամբ» – իր խոսքում ընդգծել է նախարարի տեղակալը։
ՀՀ պատվիրակության կազմում են եղել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալայանը, Արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանն ու նույն վարչության մոնիտորինգային մարմինների հետ համագործակցության բաժնի վարիչ Սոֆյա Մարգարյանը, Ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը, ԱՍՀՆ արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Մերի Գասպարյանը․ նրանք ևս ներկայացրել են իրենց ոլորտներում երեխաների իրավունքների իրացման հետ կապված աշխատանքները։
Զեկույցի ներկայացման աշխատանքներին մասնակցել է նաև Շվեյցարիայի համադաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը։
Կոմիտեի անդամների կողմից բարձր է գնահատվել ՀՀ կառավարության ջանքերը, ներկայացվել են մի շարք առաջարկներ, դիտարկումներ և ուղենիշներ՝ հետագա ոլորտային համապարփակ բարեփոխումների ընթացքը սահուն ապահովելու համար։
11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:13 08.06.2025
Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողումԿանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...