Նախաձեռնությամբ դեղերի ոչնչացման գործընթացը կիրականացվի տեսչական մարմնի ներկայացուցչի անմիջական մասնակցությամբ եւ տեսաձայնագրմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

Նախաձեռնությամբ դեղերի ոչնչացման գործընթացը կիրականացվի տեսչական մարմնի ներկայացուցչի անմիջական մասնակցությամբ եւ տեսաձայնագրմամբ

19:26 09.09.2024

Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտում իրականացված ստուգումների, վարչական վարույթների ընթացքում ի հայտ եկած խնդիրների լուծման, վերահսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

«Դեղերի մասին» օրենքով նախատեսվում է, թե ինչ է բժշկական հաստատության դեղատունը, սակայն սահմանված չէ՝ ի՞նչ կարգով է իրականացվում դեղատնից դեղերի բացթողումը, ինչպես նաեւ՝ համապատասխան կարգ սահմանելու համար լիազորող նորմը:

«Տեսչական մարմինը բազմաթիվ դեղատներում հայտնաբերել է «Վաճառքի համար ենթակա չէ» գրությամբ դեղեր: Մենք տեսչական մարմնին լիազորություն ենք տալիս բուժհաստատության դեղատներում իրականացնելու ստուգումներ, եւ խախտումներ արձանագրելու դեպքում սահմանել պատժամիջոցներ»,- ընդգծել է պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ սեպտեմբերի 9-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով իր եւ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած ««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Զեկուցողի խոսքով Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի իրականացրած վերահսկողության ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ դեղերի մեծածախ իրացման կամ դեղատնային գործունեության լիցենզիաներ ունեցող ընկերությունների կողմից մեկ տարվա ընթացքում ոչնչացման են ներկայացվել օրենքի խախտմամբ ներմուծված կամ չգրանցված մի քանի տասնյակ միլիոնը գերազանցող դեղեր:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հեղինակներն առաջարկում են տեսչական մարմնին լիազորություն տալ հնարավորինս վերահսկելու գործընթացը:

Նախաձեռնությամբ նախատեսվում է, որ կազմակերպությունը վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին առնվազն 5 աշխատանքային օր առաջ պետք է տրամադրի դեղերի ոչնչացում իրականացնելու վերաբերյալ տեղեկություն:

Լուսինե Բադալյանի տեղեկացմամբ դեղերի ոչնչացման գործընթացին ներկա կլինի տեսչական մարմնի ներկայացուցիչը. գործընթացը կտեսաձայնագրվի:

Գլխադասային՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հարցի վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AFP. Տիկտոկեր Խաբի Լեյմը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզային ռեժիմը խախտելու համար

17:34 08.06.2025

AFP. Տիկտոկեր Խաբի Լեյմը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզային ռեժիմը խախտելու համար

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը Լաս Վեգասի օդանավակայանում ձերբակալել է տիկտոկեր Խաբի Լեյմին՝ վիզային ռեժիմը խախտելու համար, հաղորդում է AFP-ին: AFP-ին՝ հղում անելով ԱՄՆ ներգաղթի խշխանությունների փաստաթղթերին, տիկտոկերը ձերբակալվել է հունիսի 6-ին Լաս Վեգասի Հարրի Ռեյդի միջազգային օդանավակայանում՝ վիզայի կանոնակարգը խախտելու համար։ Կարճատև կալանքից հետո նրան թույլատրվել է կամավոր լքել Միացյալ Նահանգները։ Ըստ TikTok-ի՝ իտալացի […] ...

Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը

17:14 08.06.2025

Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը՝ «Խաղիկները», որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ։ Նոր ստեղծագործությունը հնչեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ՝ խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ»: Մանրամասները՝ […] ...

Ալ-Բեյդայի մզկիթում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ է զոհվել

17:06 08.06.2025

Ալ-Բեյդայի մզկիթում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ է զոհվել

Անհայտ անձը նռնակ է նետել և անկանոն կրակ բացել Եմենի Ալ-Բեյդա նահանգի մզկիթներից մեկում: Հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ 12-ը, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին Կարն ալ-Ասադ գյուղում, որտեղ հավատացյալները հավաքվել էին երեկոյան աղոթքի համար: Al Hadath հեռուստաալիքի աղբյուրների համաձայն, հարձակվողը, հնարավոր է, հոգեկան խանգարում է ունեցել: […] ...

Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից

16:55 08.06.2025

Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից

Հունիսի 7-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշոցք բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները ու պարեկները դեպքի […] ...

Հայաստանի Ազգային հավաքականը Մոնտենեգրոյում է

16:43 08.06.2025

Հայաստանի Ազգային հավաքականը Մոնտենեգրոյում է

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Պոդգորիցա: Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հունիսի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդիպելու է Մոնտենեգրոյի հավաքակաի հետ: Ընկերական հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական խումբը։ ...

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ Մատենադարան

16:35 08.06.2025

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ Մատենադարան

Տավուշի մարզից ժամանած փոքրիկների մշակութային ճամփորդությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի ամենանշանակալի գիտամշակութային կենտրոններից մեկում՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից: Մեր փոքրիկ շահառուները ծանոթացան Մատենադարանի գործունեությանը և պահվող անգին ձեռագրերին։ Գիդերի ուղեկցությամբ շրջեցին հայերեն և այլալեզու ձեռագրերի սրահներով, այցելեցին Մատենադարանի սրբազան գանձարանի հատվածը՝ «Ավետարաններ» սրահը, որտեղ պահվում […] ...

BACK_TO_TOP