01:00 15.09.2018
Գյումրիի «Կումայրի» արգելոց-թանգարանի բնակելի շենքերի պահպանությունը վտանգված է։ Երկու շաբաթ առաջ Հանեսօղլյան 22-ում փլուզվել էր երկրորդ հարկի բնակարանի կտուրը և վնասվել առաջին հարկի բնակարանի առաստաղը: Հերթական փլուզումը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի գիշերը: Վթարային շենքից բնակիչների տարհանման հարցը փլուզումից հետո դարձել էր հրատապ, բայց պատասխանատուները որոշել են գործընթացը հետաձգել , պատճառները փաստաթղթային են:
Վթարային շենքում հաճախակի փլուզումների հետևանքով բնակարանների հյուրասենյակները վաղուց չեն օգտագործվում, իսկ սենյակներ ու խոհանոց բնակիչները մտնում են ահ ու դողով: Առաստաղը փլվելուց հետո Գյադուկյանների տան մի սենյակը բաց երկնքի տակ է, հողակույտն էլ` սենյակի մեջտեղում:
Շենքում 18 բնակարանից 9-ի բնակիչներն են մնացել: Երկու շաբաթ առաջ տեղի ունեցած փլուզումից հետո քաղաքի գլխավոր ճարտարապետը բնակիչների անհապաղ տարհանման հարց է դրել, բայց հրատապությունը հետին պլան է մղվել , երբ սկսել են ուսումնասիրել շենքում ապրող ընտանիքների կարգավիճակներն ու եղած փաստաթղթերը:
«Մեր նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել , որ այդ շենքում կան ընտանիքներ, որոնք բնակարանի փոխհատուցում են ստացել, այսինքն` բնակարան ունեն։ Կան նաև ընտանիքներ, որոնք սեփականաշնորհել են բնակարանները, երևի ժամանակին մասնավորեցվել են ու դրա համար սեփականաշնորհել են»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը՝ Հենրիկ Գասպարյանը։
4-րդ` մասնակի 5-րդ աստիճանի վթարայնության շենքում ապրողներից, թե քանիսը բնակարան ունեն, բայց շարունակում են մնալ վթարայինում, գլխավոր ճարտարապետը դեռ չի հստակեցրել: Մյուս խնդիրն էլ այն է, որ խիստ վթարային շենքում բնակարանի սեփականաշնորհում է թույլ տրվել տասը տարի առաջ:
«Սեփականաշնորհումը արել են ապօրինի, հիմա այդ շենքով այլևս ոչ մի ներդրող հետաքրքված չէ, և ոչինչ չի արվում, որ շենքը վերանորոգվի, նորմալ պայմանների բերվի»,- մեր թղթակցին փոխանցել է «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանը։
Սեփականաշնորհումը տեղի է ունեցել 2008թ., որից տեղյակ չի եղել Հենրիկ Գասպարյանը , ով այդ տարիներին ևս քաղաքի գլխավոր ճարտարապետն էր : Ի դեպ, ներկա ապրողները 88-ից հետո են բնակություն հաստատել շենքում ու տվել են բնակության համար օրդեր: Բնակարաններն անթույլատրելի սեփականաշնորհած բնակիչները հիմա հայտնվել են վտանգավոր վիճակում: Տարիների ընթացքում բնակիչներին թույլ չի տրվել տներում թեկուզ մասնակի վերանորոգումներ անել , պատճառն էլ հայտնի է ՝ Հանեսօղլյան 22 շենքը «Կումայրի» արգելոցին է պատկանում:
Շենքի ճակատագիրը նույնքան անորոշ է, որքան շենքի բնակիչների տարհանման հարցը: Փաստաթղթային ճշտումներ են կատարվում անձնագրային բաժնում ու կադաստրում, որպեսզի պարզեն ընտանիքների կարգավիճակները :
15:50 04.08.2025
Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունիցՇարունակվում են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Չորաթան գյուղի 38-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող մարտական հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...
15:38 04.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
15:30 04.08.2025
Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:05 04.08.2025
Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակըԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...