17:04 19.09.2024
Կառավարությունը հաստատել է «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի հետագա իրականացման ու աշխատանքների անընդհատությունն ապահովելուն առնչվող որոշման նախագիծը՝ հատկացնելով 1,94 միլիարդ դրամ: Նախագիծը Կառավարության սեպտեմբերի 19-ի նիստում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«2024 թվականի մայիսի 31-ից հետո՝ պայմանավորված Համաշխարհային բանկի հետ վարկային պայմանագրի ժամկետի ավարտով, իրականացման ենթակա նոր աշխատանքների, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից՝ առաջարկվում է «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագրի չօգտագործված միջոցներից 1.94 մլրդ դրամ հատկացնել «Ինժեներական քաղաք» ծրագրին: Նշված գումարից 1.88 մլրդ դրամը կուղղվի 2024թ. համար նախատեսված Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման աշխատանքներին, իսկ 67.9 մլն դրամը՝ Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների համակարգման, պահպանման, սպասարկման աշխատանքներին: Քանի որ ՀՀ կառավարության 2020 թվականի համապատասխան որոշմամբ «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, նախատեսվում է սպասարկման, պահպանման աշխատանքներն իրականացնել նշյալ հիմնադրամի կողմից՝ վերջինիս հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու միջոցով»-զեկուցել է նախարարը:
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նաև «Ինժեներական քաղաքում» մինչ այս պահը կատարված աշխատանքները, քաղաքի կառուցման կարևորությունը, ինչպես նաև «Ինժեներական քաղաք» 1-ում աշխատողների թիվը՝ ըստ տարիների: Եթե 2019 թվականին «Ինժեներական քաղաք» 1-ում կար 80 աշխատատեղ, այս պահին 350-ն են, որոնցից 300-ն ինժեներներ են: Այս պահին այնտեղ ներկայացված է 22 ինժեներական ընկերություն:
21:45 07.05.2025
Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. ՈւշակովԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայկտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանելու։ Նրանք բացատրեցին, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին», – ասել է դիվանագետը: Մայիսի 10-ը Հեյդար Ալիևի ծննդյան օրն է, որը մահացել է […] ...
21:29 07.05.2025
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որը ներկայացրել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և […] ...
21:18 07.05.2025
Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նախագծով սոցիալական երաշխիքներ է սահմանվում էկոպարեկային ծառայողին՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում, իսկ զոհվելու դեպքում՝ միանվագ դրամական օգնություն՝ ծառայողի մերձավոր հարազատին: Կարգավորմամբ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն օրենքով սահմանված կարգով […] ...
21:04 07.05.2025
Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքն արտահայտված է եղել ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում. ՄիրզոյանՀայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քննադատությանը, որ իշխանություններն օգտագործում են ԼՂ–ի լուծարման փաստաթուղթը՝ քողարկելու համար 2022–ին Պրահայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը: «Ես ստիպված […] ...
20:48 07.05.2025
Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բենզալցակայանի երկաթե դարպասին ու քարե պարսպին և հայտնվել բենզալցակայանի տարածքումՄայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Վիկտոր Հ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Նոր Հաճն-Երևան ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հարևանությամբ գործող բենզալցակայանի երկաթե դարպասին ու քարե պարսպին, կոտրել դրանք ու հայտնվել բենզալցակայանի տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
20:18 07.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տերյան փ. 68ա շենք, Կորյունի փ. 13, 13ա, 15, 15ա շենքեր, Սարի Թաղ 17-24 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Բաղրամյան պող. 25-31 շենքեր, […] ...