Մեր գինին անխոչընդոտ արտահանվում է եվրոպական երկրներ, ԱՄՆ, ՌԴ, քանի որ որակի ստանդարտների հետ կապված որևէ խնդիր չունենք. Պապոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Մեր գինին անխոչընդոտ արտահանվում է եվրոպական երկրներ, ԱՄՆ, ՌԴ, քանի որ որակի ստանդարտների հետ կապված որևէ խնդիր չունենք. Պապոյան

19:00 19.09.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» թեմայով պանելային քննարկմանը:

Քննարկման բանախոսներն էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին, անդրադարձել տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը, ներդրումներին, զբոսաշրջությանը։

Նախարարը խոսել է նաև հայկական գինու մասին, նշելով, որ այն արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ.

«Մեր գինին անխոչընդոտ արտահանվում է եվրոպական երկրներ, ԱՄՆ, ՌԴ, ինչո՞ւ անխոչընդոտ, քանի որ որակի ստանդարտների հետ կապված որևէ խնդիր չունենք։ Շատ մասնագետների գնահատմամբ հայկական գինին իր որակով չի զիջում բազում առաջատար երկրների գինիներին: Հայկական գինու հանրահռչակման գործում սփյուռքի մեր հայրենակիցները կարող են շատ մեծ նշանակություն և ազդեցություն ունենալ»։

«Ներդրումներ հայրենիքում․ առանցքային ոլորտներն ու սփյուռքի մասնակցության հնարավորությունները»թեմայով պանելային քննարկմանը մասնակցել է նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Նա հարցուպատասխանի ընթացքում քննարկման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրն ու հնարավորությունները.

«Ես ինքս երկար տարիներ ապրել եմ Սփյուռքում և կարծում եմ պետք չէ տարանջատել Սփյուռքի և Հայաստանի ներդրողներին, պետությունը մշտապես պատրաստ է աջակցել բոլոր ներդրողներին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP