Բորելը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրանի նախագահի հետ հանդիպելու պատրաստակամության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Բորելը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրանի նախագահի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

13:23 24.09.2024

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։

«Մենք պետք է բաց պահենք հաղորդակցության ուղիները», – Բորելի խոսքերն է մեջբերում Euractiv-ը:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը լրագրողներին ասել է, որ այս շաբաթ կարող է հանդիպում անցկացնել Իրանի նախագահի հետ։

«Իրանը պատրաստ է բարեխղճորեն կատարել իր բաժինը և քննարկել փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցեր», – ասել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին:

Այնուամենայնիվ, արևմտյան պաշտոնյաները Euractiv-ին տված մեկնաբանություններում նշել են, որ առնվազն մինչև նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությունները՝ իրենք Իրանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման շուրջ բանակցությունների հեռանկար չեն տեսնում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

10:52 03.08.2025

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Oգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...

Հրդեհ՝ Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում․ փրկարարները տարհանել են շենքի բնակիչներինչի

10:39 03.08.2025

Հրդեհ՝ Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում․ փրկարարները տարհանել են շենքի բնակիչներինչի

Օգոստոսի 2-ին, ժամը 19:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:08-ին, մարվել՝ […] ...

BACK_TO_TOP