21:45 25.09.2024
Լիբանանի Կարմիր Խաչը կոչ է արել բոլոր երկրներին օգնել Լիբանանին դեղորայքի և սննդի մատակարարման հարցում՝ պայմանավորված Լիբանանի վրա Իսրայելի կողմից ռմբակոծությունների աճող ինտենսիվությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Լիբանանի Կարմիր Խաչի ղեկավար Անտուան Զոգբին։
«Արտակարգ իրավիճակն այս պահին հենց զոհերի մեծ հոսքն է, հասկանալը նրանց վնասվածքների չափն ու բնույթը և անհրաժեշտությունը, թե ինչպես և որտեղ օգնություն ցուցաբերել նրանց, ուստի, ես կցանկանայի կոչ անել բոլոր երկրներին օգնություն ցուցաբերել Լիբանանին` լինի դա դեղորայք, թե սնունդ»,- ասել է Զոգբին։
Լիբանանի Կարմիր Խաչի ղեկավարի խոսքով` իրավիճակը երկրում սրվում է շարունակվող տնտեսական ճգնաժամի պատճառով, և պատերազմի ընդլայնումը սկսում է գերազանցել բուժհաստատությունների հնարավորությունները։
«Իսրայելի կողմից Լիբանանի ռմբակոծությունը ոչ միայն հանգեցրել է հարյուրավոր զոհերի և հազարավոր վիրավորների, այլև առաջացրել է փախստականների մեծ ալիք: Բոլոր ոլորտներում ստեղծվել են ճգնաժամային բջիջներ՝ օգնելու լուծել տեղահանվածների խնդիրը և ապահովելու անհրաժեշտ ապաստան»,-ասել է Զոգբին:
Ավելի վաղ Իրաքի իշխանությունները հայտարարել էին անհրաժեշտության դեպքում մասնագետներ և բժշկական օգնություն ուղարկելու իրենց պատրաստակամության մասին։ Նաև տարածաշրջանի մի շարք երկրներ, այդ թվում՝ Իրաքը, դեղորայքով և շտապ օգնության պարագաներով ինքնաթիռներ են ուղարկել Լիբանան՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում կապի սարքավորումների զանգվածային պայթյուններից հետո: Լիբանանի առողջապահության նախարարության շտապ օգնության կենտրոնի տվյալներով՝ Իսրայելի կողմից Լիբանանի հարավում և արևելքում ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 558 մարդ, վիրավորվել՝ 1835-ը։
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի10:00 03.08.2025
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:52 03.08.2025
Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվելOգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...
10:39 03.08.2025
Հրդեհ՝ Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում․ փրկարարները տարհանել են շենքի բնակիչներինչիՕգոստոսի 2-ին, ժամը 19:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:08-ին, մարվել՝ […] ...