Հայաստանը խաղում է ոչ թե գլոբալ խաղացողների շահերի բախման, այլ համընկնման կետում. Վիգեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Հայաստանը խաղում է ոչ թե գլոբալ խաղացողների շահերի բախման, այլ համընկնման կետում. Վիգեն Սարգսյան

14:04 04.04.2018

Անկախության սկզբնական շրջանից միջազգային փորձագետների կողմից հաճախ նշվում էր, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարբեր հզոր խաղացողների միջև, սակայն Հայաստանը խաղում է ոչ թե գլոբալ կամ տարածաշրջանային խաղացողների շահերի բախման, այլ նրանց շահերի համընկնման կետում։ Այս մասին այսօր Մոսկվայի անվտանգության համաժողովին հայտնեց Վիգեն Սարգսյանը։

«Ամենուր գտնվում են «բարեկամներ», որոնք լոբբիստների, կեղծ լրատվամիջոցների ու հետազոտական կենտրոնների միջոցով Արևմուտքում Հայաստանին փորձում են ներկայացնել որպես Ռուսաստանի ղեկավարությամբ գործող խամաճիկ պետություն, իսկ Ռուսաստանում՝ որպես թշնամու կողմն անցածի, որ փորձում է նստել միանգամից երկու աթոռի»,– նշել է Վիգեն Սարգսյանը։

Պաշտպանության նախարարի խոսքերով՝ բազմաբևեռ աշխարոհւմ Հայաստանի վարած բաց ու հետևողական քաղաքականությունը արդյունքներ է տալիս ու ցույց տալիս, որ Հայաստանը համագործակցում է բոլոր կողմերի հետ։ Սարգսյանը բերեց Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի վերաբերյալ ասված խոսքերը, ըստ որոնց՝ Հայաստանը կարողանում է համատեղել տարբեր ինտեգրացիոն կազմակերպություններին իր անդամակցությունը։

«Լինելով ՀԱՊԿ հիմնադիր անդամ՝ Հայաստանն այս կազմակերպությունն ու Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները դիտարկում է որպես իր անվտանգության ապահովման գլխավոր արտաքին գործոն։ Մենք հպարտ ենք նրանով, որ հետևողականորեն հանդես ենք եկել ու շարունակում ենք հանդես գալ ՀԱՊԿ ուժային բաղադրիչի զարգացման դիրքերից, և որ հենց Հայաստանի նախագահելու տարվա ընթացքում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից հաստատվել մեր կազմակերպության անվտանգության ռազմավարությունը»,– նշեց Վիգեն Սարգսյանը։

Նախարարի խոսքերով՝ Հայաստանը շարունակելու է աշխատել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կարողությունների զարգացման, ինչպես նաև խաղաղապահ ուժերի կայացման համար։

«Միաժամանակ Հայաստանն արդյունավետորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում։ Հայաստանի խաղաղապահները Լիբանանում և Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու զուգահեռ, մասնակցում են նաև ՄԱԿ ԱԽ կողմից արտոնված ՆԱՏՕ-ի առաքելություններում Աֆղանստանում և Կոսովոյում»,– նշեց Վիգեն Սարգսյանը։

Պաշտպանության նախարարը հիշեցրեց, որ տնտեսական հարաբերություններում ևս Հայաստանը պահում է բոլորի հետ համագործակցելու քաղաքականությունը՝ համագործակցելով և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ երկրների, և՛ Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, արաբական ու լատինաամերիկյան պետությունների հետ։

Վիգեն Սարգսյանի ելույթի ամբողջական տեսագրությունը հասանելի է ShantNews.am-ի YouTube-յան էջում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

13:14 02.08.2025

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

Օգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

13:00 02.08.2025

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

12:49 02.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

12:40 02.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

12:39 02.08.2025

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

12:35 02.08.2025

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

BACK_TO_TOP