14:41 28.09.2024
Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Արաքս համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր։
Արաքս գյուղում կառուցվում է պոմպակայան:
2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 94.8 մլն դրամ է՝ 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Ծրագրի արդյունքում սահմանամերձ Արաքս բնակավայրում կկառուցվի 1 պոմպակայան՝ 2 պոմպով, կոռոգվեն 60% անմշակ հողեր, շահառուների թիվ՝ 200 բնակիչ, 80 տնտեսություն։
Արաքս համայնքում կառուցվում է Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ, իրականացվում է Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազաֆիկացում:
2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 556.9 մլն դրամ է՝ 65% Կառավարության, 35% համայնքի համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Ծրագրի արդյունքում կառուցվում է 17,753գծ.մ գազատար և 1 ԳԲԿ (գազաբաշխիչ կայան), այդ թվում՝ Արարատի մարզի Մասիս համայնքի տարածքում՝ 5211գծ.մ գազատար, 1 ԳԲԿ Արաքս համայնքի տարածքում՝ 12542գծ.մ գազատար։
Մեծամոր բնակավայրում բարեկարգվել է Աբովյան փողոցի 1/2 հասցեում գտնվող մանկապարտեզի բակը:
2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 33.5 մլն. դրամ արժեքով՝ 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Շինարարական աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի արդյունքում բարեկարգվել է 2022 թվականի սուբվենցիայի ծրագրի շրջանակներում հիմնանորոգված Մեծամոր բնակավայրի մանկապարտեզի բակը՝ 250քմ մակերեսով։
Բարեկարգվել է նաև Առատաշեն գյուղի Ա.Այվազյան փող. թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի բակը:
2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 30.9 մլն դրամ արժեքով՝ 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Շինարարական աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի արդյունքում բարեկարգվել է 2020 և 2022 թվականների սուբվենցիայի ծրագրի շրջանակներում հիմնանորոգված Առատաշեն բնակավայրի մանկապարտեզի բակը՝ 200քմ մակերեսով։
Գայ գյուղում հիմնանորոգվել է համայնքապետարանի շենք:
2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմել է 43.2 մլն դրամ, որից 35%-ը Կառավարության, իսկ 65%-ը համայնքի մասնաբաժինն է: Շինարարական աշխատանքներն ավարտվել են:
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...