16:42 30.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում ներկա է գտնվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) նոր Սմարթ կենտրոնի կառուցման հիմնարկեքի և ՔՈԱՖ Սմարթ ավանի առաջին կառույցի՝ Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնի բացման արարողությանը։
Վարչապետը ողջունել է ներկաններին, շնորհակալություն հայտնել ՔՈԱՖ հիմնադրամին և բարերար Յուրեջյան ընտանիքին այս նախաձեռնության համար:
Կառավարության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության հարաբերություններում առկա որոշակի նրբություններին, որոնք պետք է փոփոխվեն, քանի որ այսօր ՀՀ-ի օրակարգն ու կարիքները փոխվել են, և այստեղ յուրաքանչյուրը կարող է իր աշխատանքով հաց վաստակել: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Սփյուռքի և Հայաստանի համագործակցության կամ Սփյուռքի ներուժի օգտագործման նոր մոդելն այն է, որ Սփյուռքը Կառավարության, այլ կազմակերպությունների հետ օգնում, հարթակ է ստեղծում, որ մարդիկ կարողանան հաց վաստակելու նոր հմտություններ ձեռք բերել:
«Եվ այս մոդելն արդեն իսկ իրեն արդարացրել է, և ես ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության համար»,- ասել է վարչապետը:
Եվ այդ համատեքստում վարչապետն ընդգծել է կրթության և գիտելիքի կարևորությունը.
«Ես ուզում եմ անդրադառնալ հույսի մասին այն կարևոր խոսքերին, որ այս ամբիոնից հնչեց: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է ընկած հույսի և հուսահատության արանքում: Իմ համոզմամբ՝ հույսի և հուսահատության արանքում միայն մի բան կա՝ կրթությունն ու գիտելիքը: Ընդ որում` սա վերաբերում է և՛ անհատին, և՛ ազգին, և՛ պետությանը, որովհետև հույսը կամ հուսահատությունը սեփական իրադրությունը կառավարելու անընդունակությունն է կամ կարողությունների պակասությունը», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն այդ առումով կարևորել է Սմարթ կենտրոնների գործունեությունը, որովհետև այդ նախաձեռնություններն օգնում են մարդկանց գիտելիքներ ձեռք բերել: Կառավարության ղեկավարն արձանագրել է՝ և՛ պետական, և՛ անհատական, և՛ ազգային, և՛ համայնքային մակարդակում ցանկացած ճգնաժամ, պրոբլեմ գիտելիքի պակասից է, մենք՝ որպես անհատ, որպես ազգ, որպես պետություն ունենք կրթվելու կարիք, և մեր բոլոր պրոբլեմների լուծման բանալին կրթությունն է:
«Չեմ ուզում որևէ մեկի մոտ տպավորություն ստեղծվի, որ մեզ մեղադրում եմ անկիրթ լինելու մեջ: Ամենևին դրա մասին չէ խոսքը, որովհետև կարծում եմ՝ նախ կրթությունը երբեք շատ ու բավարար չի լինում, և երկրորդ՝ կրթության անհրաժեշտությունը և առաջնահերթությունն ընդգծելը կրթված լինելու ամենաառաջնային չափանիշն ու ցուցանիշն է», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի ու կարիքների վրա: Արմավիրում Սմարթ կենտրոնի կառուցման, ինչպես նաև Երեխայի և ընտանիքի նոր կենտրոնի հիմնման նպատակներից է ստեղծել կրթական հավասար հնարավորություններ մարզի բնակիչների համար։
Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները և դասավանդման նորարարական մեթոդաբանությունը՝ Սմարթ կենտրոնը երեխաներին և երիտասարդներին ոչ ֆորմալ անվճար կրթության հնարավորություններ կառաջարկի: Իսկ Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնը կմատուցի տարբեր տարիքային խմբերի երեխաների զարգացման, հոգեբանական, լոգոպեդական և սոցիալական աշխատանքի համապարփակ ծառայություններ։
19:54 31.07.2025
Արեցինք առավելագույնը, և դրա համար ես երջանիկ եմ․ Պերկովիչ«Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին, ինչ ունեին։ Ես հույս ունեմ, որ մենք նման աջակցություն կունենանք ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- ասել է «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Պերկովիչը շնորհավորել է «Ֆերենցվարոշին» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը հաղթահարելու կապակցությամբ, ցանկացել հունգարական թիմին հաջողություններ […] ...
19:50 31.07.2025
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հանդիպել է ռազմական բժիշկ շրջանավարտների հետԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմական բժիշկ շրջանավարտներին հանդիպել և առաջին սպայական կոչումը ստանալու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել նաև նորընծա լեյտենանտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Ռազմական բժիշկները, սահմանված կանոնակարգի համաձայն, ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու […] ...
19:37 31.07.2025
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների մանկաբուժական բաժանմունքների վարիչների ու տնօրենների հետԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների մանկաբուժական բաժանմունքների վարիչների ու տնօրենների հետ: Քննարկվել են մանկական հիվանդանոցային ծառայությունների վերանայված չափորոշիչները, վիրաբուժության գները, հոսպիտալացման ցուցանիշները: Նախարարը հանձնարարել է խիստ ուշադիր լինել մանկական ու մայրական բարդ դեպքերին, դրանց արագ արձագանքել ու ժամանակին ուղղորդել: Կարևորել է նաև մարզային բուժկենտրոններում էլեկտրոնային առողջապահության գործիքների անխափան կիրարկումը. նախարարն անձամբ […] ...
19:27 31.07.2025
Սարգիս Սարգսյանը, ոչ մի պարտություն չկրելով, դարձել է աշխարհի չեմպիոնՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը Հնդկաստանում դարձել է Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 2025թ. անհատական առաջնության հաղթող: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ն: Սարգիսը չի կրել ոչ մի պարտություն, 9 խաղից 6-ում հաղթել է, 3-ն ավարտել ոչ-ոքի և վաստակել 7.5 միավոր: ...
19:18 31.07.2025
Կայացել է Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել թրաֆիքինգի զոհերի նույնականացման և ուղղորդման համակարգերի բարելավման ուղղությամբ […] ...