Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի առաջնորդի սպանությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի առաջնորդի սպանությունը

19:12 30.09.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի լիբանանյան ճյուղի առաջնորդ Նիդալ Աբդել-Աալի և շարժման մեկ այլ բարձրաստիճան անդամի սպանությունը Լիբանանում ավիահարվածի ժամանակ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

«Գիշերը իսրայելական բանակը և ռազմաօդային ուժերը համատեղ հետախուզական գործողության ժամանակ հարվածել և սպանել են ահաբեկիչ Նիդալ Աբդել-Աալին: Նրա հետ ոչնչացվել է նաև ահաբեկիչ Իմադ Օդեհը, ով ղեկավարում էր Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի Լիբանանի ռազմական մասնաճյուղը»,- ասվում է հայտարարության մեջ։

Մամուլի ծառայությունը հավելել է, որ Աբդել-Աալը նաև գլխավորել է Արևմտյան ափի արմատական ​​բջիջը և ներգրավված է եղել ենթակառուցվածքների ստեղծման գործում, որտեղից հարձակումներ են իրականացվել Իսրայելի վրա։

Երկուշաբթի ավելի վաղ հայտնի էր դարձել շարժման երեք առաջնորդի մահվան մասին՝ Բեյրութի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

10:52 03.08.2025

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Oգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...

BACK_TO_TOP