Զոհեր չունենք, բայց անհանգստանալու առիթներ կան․ Լիբանանի հայերը նոր խնդիրների են բախվել Իսրայելի ներխուժման հետևանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

Զոհեր չունենք, բայց անհանգստանալու առիթներ կան․ Լիբանանի հայերը նոր խնդիրների են բախվել Իսրայելի ներխուժման հետևանքով

20:42 01.10.2024

«Հըզբոլլահի» դեմ իսրայելական ուժերի ցամաքային գործողության հետևանքով կարող են հարվածի տակ հայտնվել նաև Լիբանանում ապրող հայերը: Հայաստանի դիվանագետների ու հայ համայնքի ղեկավարների միջև համագարծակցությունը միտված է նվազագույնի հասցնել այդ վտանգը:

Լիբանանում հիմա Հայաստանի քաղաքացիներ շա՞տ կան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Հայեր շատ կան և բոլորն էլ հաշվառված են դեսպանությունում: Վերջինս մշտապես կապի մեջ է հայերի հետ: Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունը չի համարում, որ Հայաստանի քաղաքացիների տարհանման անհրաժեշտություն կա, թեև որոշ երկրներ իրենց համաքաղաքացիներին կոչ են արել շտապ լքել Լիբանանի տարածքը:

ՀՀ ԱԳՆ-ն համաքաղաքացիներին ընդամենը կոչ է արել միայն խիստ անհրաժեշտության դեպքում մեկնել Լիբանան, բայց արդեն այնտեղ գտնվող համաքաղաքացիներին վերադառնալու կոչով չի դիմել՝ հորդորելով չայցելել վտանգավոր տեղեր ու հետևել Լիբանանի կառավարության բոլոր զգուշացումներին:

Դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, այնտեղ գործում է հեռախոսային թեժ գիծ և անհրաժեշտության դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել:

Այսպիսի մի խնդիր է առաջացել. Լիբանանում գտնվող որոշ հայերի անձնագրի ժամկետը լրացել է, իսկ նրանք ցանկանում են վերադառնալ Հայաստան: Դրա համար լուծում են գտել և տրամադրում են ժամանակավոր վկայականներ, որոնք հնարավորություն են տալիս առանց անձնագրի վերադառնալ հայրենիք:

Ինչպես հասկանում եմ՝ այս պահի դրությամբ կանոնավոր կերպով գործում են բոլոր ավիաչվերթները Երևանից Թելավիվ, Թեհրան և Բեյրութ, թեև արևմտյան որոշ ավիաընկերություններ դադարեցրել են դեպի այդ մայրաքաղաքներ իրենց չվերթները:

Իրավիճակը կարող է ցանկացած ժամի փոխվել, քանի որ Իսրայելը կամ Լիբանանը կարող են հայտարարել իրենց օդային տարածքը փակելու մասին և բնական է՝ սա իրավիճակ կփոխի»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Պաշտոնական Երևանի մոտեցումը ինչպիսի՞ն է, և Իսրայելի արդյոք հայերը մտահոգվելու առիթ ունեն:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP