20:28 04.10.2024
Ադրբեջանը հերթական զորավարժություններն է անցկացնում: Այս անգամ՝ Ուզբեկստանի ԶՈՒ հետ: Հիշեցնենք՝ նախորդ զորավարժությունները ավարտվել էին ընդամենը 6 օր առաջ: Դրանք անցկացվել էին Նախիջևանում:
Ի՞նչ մանրամասներ են հայտնի այդ երկու զորավարժությունների մասին: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը.
«Ուզբեկստանի ԶՈՒ հետ անցկացվող զորավարժությունն ավելի լոկալ բնույթի միջոցառում է․ այն հրամանատարաշտաբային զորավարժություն է, կավարտվի վաղը չէ մյուս օրը:
Շատ ավելի գլոբալ բնույթ էին կրում Նախիջևանում անցկացված զորավարժությունները, որոնց մասնակցում էին հատուկ ջոկատայինները, դեսանտային ուժերը, հրետանին, կիրառվել էին անօդաչու բազմաթիվ սարքեր և այլն:
Ինչպես բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունից կարող ենք դատել, փորձարկում էին անսպասելի հարվածը՝ գիշերային պայմաններում: Մամուլը գրում է, որ այդ զորավարժությունների ընթացքում հատուկ ջոկատայինները ներխուժել են պայմանական հակառակորդի թիկունք և կատարել են իրենց առջև դրված խնդիրը:
Պատահական չէ, որ զորավարժություններն անցկացվել են Նախիջևանում․ այն սահմանամերձ է ոչ միայն Հայաստանին, այլև՝ Իրանին: Եվ այս դեպքում, կարծում եմ՝ այդ զորավարժությունները կապ ունեին հենց Իրանի հետ. մի կողմից սա զգուշացում է, ցուցադրական քայլ՝ ուղղված Թեհրանին, մյուս կողմից՝ Ադրբեջանում իսկապես ստեղծված իրավիճակում պետք է, որ պատրաստվեն Իրանի հետ հնարավոր ուժային լարվածության:
Ընդամենը մեկ օր առաջ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Իրանը թշնամի է համարելու ցանկացած հարևան պետության, որը Իսրայելին կտրամադրի իր օդային տարածքը՝ Իրանի դեմ հարված հասցնելու համար:
Ակնհայտ է, որ այս խոսքերն ուղղված էին հենց Ալիևին, քանի որ Իրանի հարևաններից ոչ մի այլ պետություն Իրանի հետ լարված հարաբերություններ չունի այդքան և ոչ մի այլ հարևան պետություն Իսրայելի հետ այդքան սերտորեն չի համագործակցում»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Հատկանշական է, որ վերջերս «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսում են ոչ թե իրանցի դիվանագետները, այլ բարձրաստիճան զինվորականները: «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի ու Ռուսաստանի միջև եղած անհամաձայնությունները շտկվել են արդյոք, Երևանի ու Թեհրանի մոտեցումներում կա՞ն տարբերություններ «Զանգեզուրի» միջանցքի հարցում:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...