Մխիթարյանը խոսել է «Արսենալ» – «ԲԿՄԱ» սպասվելիք հանդիպման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Մխիթարյանը խոսել է «Արսենալ» – «ԲԿՄԱ» սպասվելիք հանդիպման մասին

17:40 04.04.2018

ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի «Արսենալ» – «ԲԿՄԱ» հանդիպումից առաջ «Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մամուլի ասուլիս են տվել: Մխիթարյանը, մասնավորապես, խոսել է իր սպասելիքների մասին՝ նշելով, որ առաջիկա խաղերում «Զինագործները» պատրաստվում են իրենց դրսևորել այնպես, որ հնարավորինս լավ արդյունքներ գրանցեն:

«Այս փուլում հեշտ մրցակիցներ չկան: Դեռ մի քանի խաղ կա Պրեմիեր լիգայում: Մենք պատրաստվում ենք բոլոր ջանքերը գործադրել այդ խաղերը հաղթելու համար և միաժամանակ ուշադրությունն ուղղել Եվրոպայի վրա»,- ասել է Մխիթարյանը:

Անդրադառնալով վաղը կայանալիք «Արսենալ» – «ԲԿՄԱ» հանդիպմանը՝ Մխիթարյանը ընդգծել է, որ «ԲԿՄԱ»-ն ուժեղ մրցակից է:

«Կարծում եմ, «ԲԿՄԱ»-ն շատ լավ թիմ է: Նրանք նախորդ տարվանից նոր լավ խաղացողներով են համալրվել: Եթե նրանք 1/4 եզրափակչում են, ապա դա նշանակում է, որ շատ լավ հակառակորդ են, և հեշտ չէ նրանց հետ խաղալը: Բոլորը գիտեն, որ Բերեզուցկի եղբայրները մոտ 35 տարեկան են և փորձառու: Նրանք «ԲԿՄԱ»-ին կօգնեն կոմպակտ խաղալ պաշտպանությունում»,- ասել է Մխիթարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHANTNEWSկազմել է «Զինագործների» հավանական մեկնարկային կազմը «ԲԿՄԱ»-ի հետ:  

«Եվրոպա» լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ «Արսենալ» – «ԲԿՄԱ» առաջին հանդիպումը կկայանա այս հինգշաբթի՝ ապրիլի 5-ին, պատասխան խաղը մեկ շաբաթ անց՝ ապրիլի 12-ին: Երկու խաղերն էլ ուղիղ եթերով կհեռարձակվեն «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը

15:40 16.06.2025

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը

Հունիսի 11-ին Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության միջազգային պայմանագրերի […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

15:30 16.06.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

15:21 16.06.2025

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

15:14 16.06.2025

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

15:08 16.06.2025

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...

SHANTNEWS

15:00 16.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP