15:32 09.10.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ ՀՀ-ում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների և միջազգային կառույցների ղեկավար անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որի շրջանակում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության նախագիծը։
Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերը։
Իր ելույթում նախարար Մկրտչյանը խոսել է ժողովրդագրության ռազմավարության մշակման առանցքային նպատակի, հիմնական ուղղությունների և սահմանված գերակայությունների մասին՝ մանրամասնելով ռազմավարական 4 նպատակների ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ Նարեկ Մկրտչյանը նաև նշել է, որ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծման, ծնելիության մակարդակի բարձրացման, ակտիվ և առողջ ծերության պայմանների ապահովման, ինչպես նաև էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցման ու բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման ուղղություններով նախատեսվում է իրականացնել շուրջ 190 միջոցառում։
«Ավելի քան երկու տարի է, ինչ աշխատում ենք այս փաստաթղթի վրա, որի մշակման գործում մասնակցություն են ունեցել նաև հեղինակավոր մի շարք հետազոտական կենտրոններ։ Բավականին արդյունավետ քննարկումներ ենք ունեցել նաև գործընկեր տարբեր գերատեսչությունների հետ․ արդյունքում՝ ստացել ենք ավելի քան 700 առաջարկ, որոնք հիմնականում հաշվի են առնվել և ներառվել են ռազմավարությունում։ Այսօր ունենք մի փաստաթուղթ, որում ամրագրված է ՀՀ առաջիկա տասնամյակների համար կայուն և հավասարակշռված բնակչություն ունենալու տեսլականը»,- նշել է նախարարը։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերը ևս իր ելույթում ընդգծել է Ժողովրդագրության ռազմավարության մշակման կարևորությունը՝ նշելով, որ փաստաթուղթը կարող է լավ օրինակ լինել այլ երկրների համար ևս։
«Այս ռազմավարության մեր տեսլականը հստակ է՝ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք, որը նպաստում է մարդկային ներուժի երկարաժամկետ զարգացմանը և բարձրացնում է կյանքի որակը բոլորի համար։ Այս տեսլականը ոչ միայն համահունչ է Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին, այլև արտացոլում է երկրի կառավարության հանձնառությունը կայուն զարգացման երկարաժամկետ նպատակներին»,- ասել է Ֆլորենս Բաուերը։
Քննարկման ընթացքում «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է ՀՀ ժողովրդագրական պատկերի բարելավման հիմնական ուղղությունները, սկզբունքները, ռազմավարական նպատակները և դրանից բխող ծրագրերն ու միջոցառումները։
Հանդիպումը շարունակվել է պանելային քննարկմամբ, որին մասնակցել են նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը․ բանախոսները նաև պատասխանել են Ժողովրդագրության ռազմավարությամբ և իրենց համակարգման ոլորտներին առնչվող հարցերի։
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...