Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Ախուրյան շուրջպար» միջոցառումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+14.09 oC

Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Ախուրյան շուրջպար» միջոցառումը

16:16 13.10.2024

Մարմաշեն վանական համալիրի տարածքում այսօր տեղի է ունեցել «Ախուրյան շուրջպար» միջոցառումը: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

Ներկա է եղել 2000-ից ավելի մասնակից, նույնքան էլ՝ հյուր: Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, Ախուրյան, Անի համայնքների ղեկավարներ Զավեն Մանուկյանն ու Արման Սարիբեկյանը, Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանը, «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։

«Ախուրյան շուրջպարի» մասնակիցներին ջերմորեն ողջունել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

«Շատ ուրախ եմ բոլորիդ տեսնելու մեր մարզի այս գողտրիկ վայրերից մեկում՝ Մարմաշեն վանական համալիրի տարածքում, որտեղ Վահրամ Պահլավունու կողմից 988 թվականին կառուցված պատմաճարտարապետական հիասքանչ կոթողը մեծ նախադրյալներ է ստեղծում ոչ միայն հիանալու նրա գեղեցկությամբ, այլև համախմբվելու մեկ միասնական գաղափարի շուրջ և կարևորելու պարարվեստի դերն ու նշանակությունն ազգային, հայկական ինքնության պահպանման ու հաստատման գործում։
Մշակույթով շնչող Շիրակն այսօր ևս մեկ տոնական օր կունենա, ինչն էլ բոլորիս կպարգևի բարձր տրամադրություն և ուրախ ժամանց։ Համայնքում ավանդական պար ունենալն արդեն խոսում է կարևոր իրադարձության մասին:
Վստահ եմ՝ «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը համայնքի համար տարվա ամենամեծ միջոցառումն է լինելու, որը վկայում է միասնականության, համախմբվածության ու հայրենասիրության մասին։
Միջոցառումը բոլորով կարող ենք դարձնել տոնախմբություն և այստեղից հեռանանք լավ տպավորություններով։
Հայկական պարը և հայ պարարվեստի առանձնահատկությունները պահպանելու, սերունդներին փոխանցելու գործում միջոցառման կազմակերպիչների վաստակը մեծ է, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը բարձր որակով իրականացնելու համար:
Ուրախալին այն է, որ այսօր շուրջպարը միավորել է 2000-ից ավելի մասնակիցների։
Այսօրինակ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը կարևոր է ոչ միայն համայնքի բնակիչների շրջանում միասնականության ու համախմբվածության գաղափարը սերմանելու, այլև գեղեցիկ ավանդույթ կարող է դառնալ և յուրաքանչյուր տարի համատեղ ջանքերով, տոնական տրամադրությամբ հավաքվենք միասնական շուրջպարի։
Մեզ համար առաջնայինն ու կարևորը միասնականությունն է, եթե միասին ենք՝ կկարողանանք խնդիրներն էլ օր առաջ լուծել, հոգսերն էլ թեթևացնել, ուրախությունն էլ առավել մասշտաբային դարձնել։
Բոլորիդ մաղթում եմ ուրախ ժամանց և անմոռանալի օր»- ողջույնի խոսքում նշել է Մուշեղ Մուրադյանը։

Տոնակատարության ընթացքում գլխավոր՝ «Ախուրյան» պարից բացի, տարբեր շուրջպարերով ելույթներ են ունեցել Հայաստանի ազգային պարարվեստի միության կազմում գործող, ինչպես նաև համայնքային պարային խմբեր մարզերից եւ մայրաքաղաքից, ՄՊՀ-ի մշակութաբանության բաժնի պարարվեստի դասախոսներ, ուսանողներ, հանրապետությունում ճանաչված մշակութային գործիչներ, բազմաթիվ հյուրեր: Հին և նոր պարերով ելույթ է ունեցել նաև «Ակունք» ազգագրական երգի-պարի պետական համույթը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP