11:24 15.10.2024
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 210 դեպք:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ՝
Արձանագրվել է 47 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 67 հաշվարկ՝ 122.586.760 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 12 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 13 որոշում, նշանակվել` 1.400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 7 վարչական վարույթ:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ՝
Արձանագրվել է 23 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 10 հաշվարկ՝ 2.843.550 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 20 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 12 որոշում, նշանակվել` 1․800․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 8 վարչական վարույթ:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ՝
Արձանագրվել է 94 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 19 հաշվարկ՝ 23.737.425 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 82 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 23 որոշում, նշանակվել` 1.600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 40 վարչական վարույթ:
Ընդերքի պահպանության ոլորտ՝
Արձանագրվել է 6 դեպք։ Հարուցվել է 4 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել` 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում՝
Արձանագրվել է 1 դեպք։ Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 12 որոշում, նշանակվել` 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Դիտարկում՝
Իրականացվել է թվով 1 դիտարկում։
Չափագրում՝
Իրականացվել է թվով 5 չափագրման աշխատանք՝ բազալտի արդյունահաման և ավազի տեղափոխման դեպքերով։
Ստուգում՝
ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 33 հանձնարարագիր։
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 15 հաշվարկ՝ 46.909.862 ՀՀ դրամի չափով։
Կայացվել է տույժ նշանակելու մասին 51 որոշում, նշանակվել` 10.220.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Գործունեության կասեցում՝
4 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝
• առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 2,
• առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության – 2,
Տրվել է պարտադիր կատարման 5 հանձնարարական՝
• վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -5
• մթնոլորտային օդի պահպանություն-2։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 36 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 3.395.800 ՀՀ դրամ)։
ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 18.453.377 ՀՀ դրամ:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...