13:13 15.10.2024
Դուք կարող եք ծանոթանալ Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին՝ առանց Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելու՝ առցանց եղանակով՝ e-work.am հարթակի միջոցով։ Ավելին՝ կայքի միջոցով Դուք կարող եք անմիջապես կապ հաստատել գործատուների հետ և գտնել Ձեր մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Ստորև ներկայացնում ենք առավել հաճախ հնչող հարցերի պատասխանները՝ e-work.am հարթակի, աշխատանք փնտրող անձանց և գործատուներին առաջարկվող հնարավորությունների և այլնի վերաբերյալ։
Հարց 1։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելուց բացի՝ արդյոք կարող եմ առցանց եղանակով ծանոթանալ հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերին։
Պատասխան։ Այո՛, Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին կարող եք ծանոթանալ e-work.am պետական հարթակի միջոցով (հղում՝ https://e-work.am/working-out?kind=1): Կայքում Դուք կարող եք ստեղծել Ձեր անձնական էջը, հրապարակել ինքնակենսագրականը, ծանոթանալ թափուր աշխատատեղերին, փնտրել ու գտնել ցանկացած մասնագիտության աշխատանք։
Հարց 2։ Աշխատանք եմ փնտրում․ ինչպե՞ս կարող է հարթակն ինձ օգնել։
Պատասխան։ Եթե փնտրում եք աշխատանք, ցանկանում եք բարելավել աշխատանքային պայմանները կամ կարիերայում գրանցել աճ, ապա հարթակը Ձեզ հնարավորություն կտա՝
• ունենալ սեփական էջ, որտեղ կտեղադրեք Ձեր աշխատանքային փորձառության վերաբերյալ տեղեկատվությունը,
• ստանալ աշխատանքի առաջարկներ՝ Ձեր մասնագիտությանը և նախընտրություններին համապատասխան,
• ներգրավվել զբաղվածության ծրագրերում։
Հարց 3։ Գործատու եմ․արդյոք կարող եմ իմ կազմակերպությունում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններ տեղադրել հարթակում։
Պատասխան։ Այո՛, եթե կազմակերպության ղեկավար եք, ով ցանկանում է պետական միասնական հարթակում ստեղծել իր կազմակերպության պրոֆիլը և տեղադրել հայտարարություններ, ապա հարթակը հնարավորություն կտա՝
• ցուցադրել Ձեր կազմակերպությունում առկա թափուր հաստիքները,
• ծանոթանալ տարբեր ոլորտներում աշխատանք փնտրող անձանց ինքնակենսագրականներին և գտնել
Ձեր կազմակերպության պահանջներին առավելապես համապատասխանող աշխատող։
Հարց 4։ Արդյոք գործատուները կարող են հարթակի ծառայություններից անվճար օգտվել։
Պատասխան։ Այո՛, հարթակից կարող են անվճար օգտվել բոլորը՝ և՛ աշխատանք փնտրող անձինք, և՛ գործատուները։
Հարց 5։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձ եմ, արդյոք կարող եմ տվյալ հարթակում գրանցվել և փնտրել աշխատանք։
Պատասխան։ Այո՛, հարթակի կողմից առաջարկվող ծառայություններից կարող են օգտվել ՀՀ-ում բնակվող և աշխատանք փնտրող բոլոր անձինք, այդ թվում՝ ԼՂ հայրենակիցները։
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...