21:10 15.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է արաբագետ Հայկ Քոչարյանին: Զրույցը հիմնականում ծավալվել է Մերձավոր արևելքում ծավալվող իրադարձությունների շուրջ: Մինչև ու՞ր կարող է հասնել էսկալացիան, ո՞րն է Հայաստանի համար սպառնալիքը, իսկ հնարավո՞ր է այնպիսի զարգացում, որից Հայաստանը առնվազն չտուժի և առավելագույնը ինչ-որ շահեկան վիճակ ունենա: Այս հարցերին է պատասխանել արաբագետը, նաև այդ համատեքստում խոսել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում նոր էսկալացիայի հավանականության մասին:
Ըստ Հայկ Քոչարյանի՝ Իսրայելի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ հարվածները Իրանի նկատմամբ չեն բերի մեծ էսկալացիայի տարածաշրջանում, այսինքն, ստատուս քվոն կպահպանվի:
«Անվտանգային միջավայրը կպահպանվի դեռ որոշ ժամանակ, իսկ դա թույլ չի տա Ադրբեջանին ակտիվ ռազմական գործողությունների անցնել Հայաստանի հանդեպ: Այլ հանգամանքներ էլ կան»,-նշել է Հայկ Քոչարյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
17:20 15.06.2025
Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովըՀունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...
16:56 15.06.2025
Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվենԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...
16:35 15.06.2025
Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ ԱրաղչիԹեհրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը ընդլայնվի և տարածվի Մերձավոր Արևելքի այլ երկրներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ուզում, որ պատերազմը ընդլայնվի, եթե, իհարկե, նրանք մեզ չպարտադրեն նման պայմաններ: Մենք չենք ուզում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում և տարածաշրջանում: Մենք ընդհանրապես չէինք ուզում այս պատերազմը: Մենք զբաղված էինք միջուկային ծրագրի […] ...
16:16 15.06.2025
Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 1200 զինվորի մարմինԿիրակի օրը Ռուսաստանը ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների ևս 1200 մարմին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։ «Ռուսաստանը շարունակում է կատարել Ստամբուլի համաձայնագրերը։ Այսօր Ուկրաինային հանձնվեց Ուկրաինայի զինված ուժերի զոհված ևս 1200 զինվորի մարմին», – ասել է նա։ ...
15:56 15.06.2025
Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դիՀունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ...
15:45 15.06.2025
Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունՀայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած տեքստում։ «Հունիսի 15-ին Հայաստանը նշում է Պետական դրոշի օրը։ Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Շնորհավորում ենք Հայաստանի դրոշի օրվա առթիվ»,-նշված է տեքստում։ ...