Աշխատանքը միշտ իր հետ արդյունքներ է բերում․ Աննա Հակոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Աշխատանքը միշտ իր հետ արդյունքներ է բերում․ Աննա Հակոբյան

10:40 16.10.2024

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայկական արտադրության հագուստի որակին՝ նշելով, որ դա իր մշտական ընտրությունն է։

««Ես չեմ պատրաստվում գնումներ կատարել այլ երկրներում կամ Երևանում ներկայացված օտարերկրյա բրենդային խանութներից, ինչպես չեմ պատրաստվում կրել իտալական կամ ֆրանսիական կամ որևէ այլ երկրի արտադրության հագուստ։ Առաջիկայում բոլոր միջոցառումների ժամանակ մարդիկ ինձ կտեսնեն այն հագուստով, որը ես կկարողանամ ձեռք բերել հայ դիզայներների աշխատանքները ներկայացնող խանութներում։ Եվ որքան մեր դիզայներները զարգացնեն ու կատարելագործեն իրենց աշխատանքները, այնքան, հուսով եմ, ես ավելի լավ տեսք կունենամ»:

Այս խոսքերը ասել եմ 2018 կամ 2019 թվականին։ Ոչ մի կերպ չգտանք կոնկրետ երբ և որտեղ:) Անցել է մի քանի տարի, և կարծես թե սկսում ենք մոտենալ իմ նշած նպատակին։ Նկատի ունեմ, կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել և ավելի լավ տեսք ունենալ։ Այս առիթով ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել բոլոր այն դիզայներներին, ում հետ համագործակցել եմ այս ամբողջ ընթացքում։ Շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի, ավելի ու ավելի լավ որակ ապահովելուն ուղղված անկոտրել ջանքի համար։ Աշխատանքը միշտ իր հետ արդյունքներ է բերում։ Եվ որքան ճիշտ է այն կազմակերպվում, որքան ավելի գրագետ է արվում, այնքան այդ արդյունքները տեսանելի են լինում։ Բոլորիդ մաղթում եմ ստեղծագործական անսպառ միտք, կատարելագործվելու անհատնում ցանկություն և մեծ, մեծ հաջողություններ»,- գրել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

17:20 15.06.2025

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

Հունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

16:56 15.06.2025

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...

Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ Արաղչի

16:35 15.06.2025

Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ Արաղչի

Թեհրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը ընդլայնվի և տարածվի Մերձավոր Արևելքի այլ երկրներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ուզում, որ պատերազմը ընդլայնվի, եթե, իհարկե, նրանք մեզ չպարտադրեն նման պայմաններ: Մենք չենք ուզում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում և տարածաշրջանում: Մենք ընդհանրապես չէինք ուզում այս պատերազմը: Մենք զբաղված էինք միջուկային ծրագրի […] ...

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 1200 զինվորի մարմին

16:16 15.06.2025

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 1200 զինվորի մարմին

Կիրակի օրը Ռուսաստանը ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների ևս 1200 մարմին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։ «Ռուսաստանը շարունակում է կատարել Ստամբուլի համաձայնագրերը։ Այսօր Ուկրաինային հանձնվեց Ուկրաինայի զինված ուժերի զոհված ևս 1200 զինվորի մարմին», – ասել է նա։ ...

Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

15:56 15.06.2025

Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

Հունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ...

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

15:45 15.06.2025

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած տեքստում։ «Հունիսի 15-ին Հայաստանը նշում է Պետական դրոշի օրը։ Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Շնորհավորում ենք Հայաստանի դրոշի օրվա առթիվ»,-նշված է տեքստում։ ...

BACK_TO_TOP