17:33 16.10.2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-15-ը Բրյուսելում մասնակցել է Հայաստան – ԵՄ գործընկերության օրակարգի «Մարդկանց միջև շփումներ» հարթակի նոր նախագծի քննարկմանը նվիրված աշխատանքային հանդիպմանն ու «ՀՀ և ԵՄ միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում գործող ԵՄ – Հայաստան համատեղ կոմիտեի երրորդ նիստին։
Պատվիրակության կազմում էին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության և Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության անդամներ, Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի տնօրեն Տիգրան Արզումանյանը:
Հայաստան – ԵՄ գործընկերության օրակարգի շրջանակում նոր նախագծի քննարկում
Հայաստան – ԵՄ «Մարդկանց միջև շփումների հարցերով» ենթակոմիտեի նիստում քննարկվել են համագործակցության նոր թիրախային ուղղությունները, այդ թվում՝ հետազոտությունների և նորարարության ոլորտներում քաղաքականության բարեփոխումների մշակմանն ուղղված աջակցությունը` ներառյալ հետազոտությունների և նորարարության ոլորտներում ենթակառուցվածքների զարգացումը, եվրոպական հետազոտական տարածքին Հայաստանի ակտիվ մասնակցությանը և ինտեգրմանն ուղղված քայլերը: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել ԵՄ Էրազմուս+, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրերին, երիտասարդության և մեդիայի ոլորտներում ԵՄ հարթակներում ՀՀ ինտեգրման և դրան ուղղված ազգային մակարդակում իրականացվելիք բարեփոխումներին, Հայաստանում սպորտային քաղաքականության մշակման ուղղությամբ համագործակցության ուղղություններին, ինչպես նաև սպորտի ոլորտում լավագույն փորձի փոխանակմանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է ԵՄ հարթակներում մասնակցության կարևորությունը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում: Նա վերահաստատել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունն աշխատելու իրականացվող բարեփոխումների ուղղությամբ` օգտագործելով ԵՄ հարթակների ընձեռած լավագույն հնարավորությունները։ Մարդկանց միջև շփումների հարթակով նախատեսվող միջոցառումների առնչությամբ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ՀՀ-ի համար վերջիններիս իրականացումը կնպաստի Եվրոպական միության հետ բազմակողմ համագործակցության հետագա խորացմանը։ Այս առումով ընդգծվել է նաև ԵՄ կողմից հնարավոր խորհրդատվական և տեխնիկական աջակցության կարևորությունը։ Կողմերը պայմանավորել են հնարավորինս սեղմ ժամկետում ամփոփել նոր նախագծի լրամշակման աշխատանքները` հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունները։
Նիստը վարել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով բաժնի պատասխանատուի տեղակալ Ջուլիեն Բուրտեմբուրգը։
Աշխատանքային հանդիպում է կայացել Եվրոպական հանձնաժողովի կրթության և մշակույթի գլխավոր տնօրենության, Եվրոպական հանձնաժողովի կապի և տեխնոլոգիաների գլխավոր տնօրենության ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի գլխավոր տնօրենության նորարարության, թվային կրթության և միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Ա․ Անգելովա-Կրաստևայի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Ստեղծագործ Եվրոպա», «ԵՄ սպորտ» ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում «Էրազմուս+» ծրագրին ՀՀ մասնակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Շարունակական համագործակցություն՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում
Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «ՀՀ և ԵՄ միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում գործող ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի երրորդ նիստը` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և ԵՀ հետազոտությունների և նորարարության հարցերով գլխավոր տնօրենության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացման հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Անն Հագլունդ-Մորիսինի համանախագահությամբ։
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ գիտական համայնքի՝ եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրման վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության 2023-2024 թթ. վիճակագրական տվյալները, նշված ծրագրին ՀՀ մասնակցությունը խթանելու նպատակով ԵՄ աջակցության հնարավոր միջոցները, ՀՀ ֆինանսական պարտավորությունների կատարման ընթացքը, եվրոպական հետազոտական տարածքին ՀՀ ինտեգրման ուղղությամբ գիտության ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ընթացքը:
«Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցությունը խթանելու շրջանակում ներկայացվել են «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող միջոցառումները, Հետազոտությունների և նորարարության հարցերով Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական աշխատանքային խմբի շրջանակում ԵՄ – ՀՀ համագործակցությունը և այլ ընթացիկ հարցեր։
«Հորիզոն Եվրոպա» ծրագրի մասնակցության աճ
2024 թվականին նույնպես աճել է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում ներկայացված հայտերի քանակը: Ստորագրված դրամաշնորհների թիվը 16 է, իսկ 3 դրամաշնորհային պայմանագրերի կնքումն ընթացքի մեջ են։ Արձանագրվել է ծրագրին ՀՀ մասնակցության աճի դրական միտումը, և կարևորվել թիրախային միջոցառումների իրականացման շարունակականության անհրաժեշտությունը մասնակցության ակտիվացման նպատակով։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը կարևորել է նաև ԵՀ կողմից տրամադրվող խորհրդատվական և տեխնիկական աջակցության գործիքները ծրագրին՝ մասնակցության աճի տեսանկյունից և շեշտել ծրագրի ընձեռած հնարավորություններից առավելագույնս օգտվելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Կարևորվել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջև ստորագրված դրամաշնորհային պայամանագրի արդյունքում յուրաքանչյուր տարվա անդամավճարի 50 տոկոսի փոխհատուցումը, ինչը զգալիորեն նպաստում է «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության շարունակականության ապահովմանը և թույլ է տալիս առավել շատ միջոցներ ուղղել ենթակառուցվածքների զարգացմանը։
«Այս աջակցությունը կարևոր է, քանի որ այն թույլ է տալիս մեր ռեսուրսներն ուղղել ազգային գիտահետազոտական էկոհամակարգի արդիականացմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը»,- նշել է Սարգիս Հայոցյանը։
Նիստի ավարտին ընդունվել են գործառնական եզրակացություններ, որոնց ուղղությամբ կողմերը կշարունակեն աշխատել 2025 թվականին։
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...
22:32 15.06.2025
Իրանում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ են արձակելԻրանը «Ճշմարիտ խոստում 3» գործողության երկրորդ փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, Իսրայելի տարածքի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ է արձակել, հաղորդում է իրանական Fars պետական գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ «Իսրայելի դեմ ԻՀՊԿ գործողության երրորդ ալիքը՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, սկսվել է այսօր կեսօրին՝ նախատեսվածից շուտ։ Այս գործողությունն իրականացվում է […] ...