16:04 17.10.2024
ՀՀ ճանապարհային ցանցի արդիականացումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:
Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել շուրջ 3.535 մլրդ դրամ՝ ներքոնշյալ ճանապարհահատվածների կառուցման, վերակառուցման, քարաթափման կանխարգելիչ միջոցառումների իրականացման, կամուրջների հիմնանորոգման, ինչպես նաև դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռք բերման համար: Որոշմամբ նախատեսված կառուցվող և վերակառուցվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 4.4 կմ է, հիմնանորոգվում է 2 կամուրջ։
Ֆինանսական միջոցներ են նախատեսվել հետևյալ աշխատանքների համար՝ Կիրանց գյուղի հատվածում Հ-58 ճանապարհի շրջանցիկ 0.7 կմ երկարությամբ հատվածի կառուցում, Հ-58-ից դեպի Աճարկուտ և Աճարկուտից Կիրանց տանող 3.7 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերակառուցում, Կապան-Ծավ-/Մ-2/ ավտոճանապարհի 15-րդ կմ-ից դեպի Նռնաձոր տանող 13.12 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցում, Լծեն-Տաթև ավտոճանապարհի քարաթափման կանխարգելիչ միջոցառումների իրականացում, Գեղանիստից դեպի Դարակերտ տանող ավտոճանապարհի Գետափնյա գյուղի հատվածի կամրջի հիմնանորոգում, Մասիսից դեպի Վաղարշապատ տանող ավտոճանապարհի Դարբնիկ գյուղի հատվածի կամրջի հիմնանորոգում:
22:22 03.05.2025
Միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա այլ բանի մասին պետք է մտածենք․ Լևոն Շիրինյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ Լևոն Շիրինյանին։ Քաղաքագետն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր արտաքին և ներքին քաղաքական զարգացումները։ Անցնող շաբաթը նախ աչքի ընկավ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների կտրուկ սրացումով։ Արդյո՞ք լայնածավալ առճակատումը անխուսափելի է, եթե այո, ապա ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ մեր տարածաշրջանի ու, մասնավորապես, մեր երկրի վրա։ Ինչպիսի՞ն պետք է […] ...
22:12 03.05.2025
Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտումԲրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի 2025 թվականի աշխարհի առաջնության վեցերորդ փուլի՝ Մայամիի Գրան պրիի սպրինտում։ Նորիսի «Մաքլարենի» թիմակից ավստրալացի Օսկար Պիաստրին զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Պիաստրին սպրինտից հետո պահպանում է առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 106 միավորով։ Նորիսը երկրորդն է (97), իսկ […] ...
21:48 03.05.2025
Երևանում «Ford Mustang»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մեքենաներինՄայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ՝ դեպի հանրահայտ «ԱՅԲ» կրթահամալիր տանող ճանապարհահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
21:36 03.05.2025
Առողջապահության նախարարությունը՝ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱռողջապահության նախարարությունը, նաև ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունները՝ նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Մաքրման աշխատանքներն իրականացվել են՝ «Նոր Արաբկիր» զբոսայգու տարածքում, ինչպես նաև ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների հարակից տարածքներում` Երևանում և մարզերում: ...
21:14 03.05.2025
ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաև միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններըՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաեւ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...