17:26 18.10.2024
ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ ելքով ավտոպատահարների կանխարգելման ուղղությամբ։
Մասնավորապես, ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում վերլուծության են ենթարկվել Երևան քաղաքի հիմնական մայրուղիներում տեղի ունեցած՝ մահվան ելքով կամ առողջությանը պատճառված վնասվածքներով ավտոպատահարների վերաբերյալ քրեական վարույթները։
Վերլուծությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի՝ Սիլիկյան Նոր խճուղու հետ հատվող հատվածում առկա կամրջի ճանապարհահատվածում մեծ թիվ են կազմում ինչպես մահվան ելքով, այնպես էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, ինչպես նաև նյութական վնասով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները։ 2022թ․ դեկտեմբերին, 2024թ․ ապրիլ, մայիս և սեպտեմբեր ամիսներին նշված ճանապարհահատվածում մահվան ելքով 4 պատահար է տեղի ունեցել, որոնցից 3-ի դեպքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել երկաթե արգելապատնեշներին և ընկել կամրջի տակով անցնող ճանապարհահատված։ Իսկ մեկի դեպքում երկու մոտոցիկլետ բախվել են միմյանց։
Տվյալ ճանապարհահատվածում վթարների առաջացումը բացառելու կամ գոնե էապես նվազեցնելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի կողմից միջնորդագիր է ներկայացվել Երևանի քաղաքապետարան՝ Երևան քաղաքի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի՝ Սիլիկյան Նոր խճուղու հետ հատվող կամրջի մոտ՝ արագություն սահմանափակելուն ուղղված միջոց ձեռնարկելու, երկու ուղղություններով, զգուշացնող համապատասխան ճանապարհային նշաններ տեղադրելու, նախքան ճանապարհի շրջադարձային հատվածին հասնելը լուսաանդրադարձիչ ներկով հավելյալ նշագծում կատարելու, ինչպես նաև տվյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասը և մայթը իրարից բաժանող հատվածում որոշակի բարձրություն ունեցող բետոնե պատնեշներ տեղադրելու հարցերը քննարկելու համար։
Ի պատասխան հիշյալ միջնորդագրի՝ Երևանի քաղաքապետարանից տեղեկացվել է, որ ուսումնասիրվել է նշված ճանապարհահատվածը՝ բացակայող ճանապարհային նշաններով կահավորելու, մասնավորապես կորացման հատվածում «շրջադարձի ուղղություն» ճանապարհային նշաններով և ճանապարհի կորացման հատվածում արհեստական եղանակով արագությունը մեղմելու տեխնիկական միջոցներ կիրառելու համար։
Բացի այդ, լուծվել է նաև Երևան քաղաքի Սիլիկյան նոր խճուղում՝ 2/76 հասցեի հարակից ճանապարհահատվածում լուսանկարահանող արագաչափ տեղադրելու հարցը։
15:40 16.06.2025
Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստըՀունիսի 11-ին Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության միջազգային պայմանագրերի […] ...
15:30 16.06.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...