11:13 23.10.2024
Շիրակի մարզի Ախուրյան համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 7 ծրագիր՝ 13 ենթածրագրերով 1 մլրդ 439 մլն 169 հազար դրամ ընդհանուր արժողությամբ: ՀՀ կառավարությունը հատկացնելու է գումարի 56,1 տոկոսը՝ 806 մլն 929 հազար դրամ, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում՝
• Մեկնարկվել է Մարմաշեն բնակավայրում խմելու ջրագծի հիմնանորոգման շինարարական աշխատանքները։
• Բնակավայրի խմելու ջրագծի հիմնանորոգման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 314.7 մլն դրամ, ՀՀ կառավարության համամասնությունը կազմում է 70 տոկս, համայնքի կվճարի գումարի 30 տոկոսը:
• Ծրագրից կօգտվի 1100 շահառու, հիմնանորոգվելու է 9630 մ երկարությամբ խմելու ջրագիծ։
Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում (3 ծրագիր)՝
• Ախուրյան բնակավայրի Հ․Հովսեփյան, Հացիկ բնակավայրի 13-րդ, Այգաբաց բնակավայրի 2-րդ և 8-րդ փողոցների և Հովունի բնակավայրի Սբ. Աստվածածին տանող ճանապարհի շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են։
• Բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 438.7 մլն դրամ, Կառավարությունը կտրամադրի գումարի 45 տոկոսը, համայնքի համամասնությունը 55 տոկոս է:
• Ծրագրի արդյունքում ասֆալտապատվելու է 3456 մ երկարությամբ ճանապարհ։
Բնակավայրերի գազաֆիկացում (2 ծրագիր)՝
• Աշխատանքներ են իրականացվում Ազատան, Փոքրաշեն, Կառնուտ, Բասեն, Հովիտ, Ջրառատ բնակավայրերում։
• Բնակավայրերի գազաֆիկացման և սնող գազատարի կառուցման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 565.3 մլն դրամ, Կառավարության համամասնությունը կազմում է 55 տոկոս, համայնքը կտրամադրի գումարի 45 տոկոսը:
• Ծրագրի արդյունքում կառուցվելու է 22.7 կմ գազատար:
Մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերում՝
• Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերի համար տեղադրվելու են աղբամաններ և իրականացվելու է աղբահանության։
• Բնակավայրերում աղբահանության աշխատանքների կազմակերպման համար ձեռք բերված սարքավորումների նախահաշվային արժեքը կազմում է 120.5 մլն դրամ, Կառավարությունը կտրամադրի գումարի 65 տոկոսը, համայնքի համամասնությունը 35 է կազմում:
• Ծրագրի արդյունքում ձեռք է բերվել մեկ ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա և 300 հատ նոր անվավոր աղբաման։
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...