13:18 05.04.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագերլ, որոնցով ուժը կորցրած են ճանաչվել նախագահի մի շարք հրամանագրեր: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ուժը կորցրած են ճանաչվել նախագահի հետևյալ հրամանագրերը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-33 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Զորամասերը կամ ծառայության վայրերը ինքնակամ լքած զինծառայողների հետագա զինվորական ծառայությունը շարունակելու մասին» ՆՀ-40 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում առկա թանկարժեք մետաղների տնօրինման մասին» ՆՀ-66 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» ՆՀ-150 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի դեկտեմբերի 9-ի «Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին» ՆՀ-181 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի դեկտեմբերի 29-ի «Չաշխատող կենսաթոշակառուների սոցիալական պաշտպանվածությունն ապահովելու լրացուցիչ միջոցառումների մասին» ՆՀ-185 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի փետրվարի 3-ի «Պետական վիճակագրական հաշվետվական կարգապահությունը բարձրացնելու մասին» ՆՀ-194 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» ՆՀ-237 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման սերտիֆիկատի նկարագրությունը հաստատելու մասին» ՆՀ-239 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» ՆՀ-260 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչությանը միանվագ նպաստներ վճարելու մասին» ՆՀ-268 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» ՆՀ-271 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» ՆՀ-283 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՆՀ-352 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, երեխաներին տրվող նպաստների չափերի բարձրացման մասին» ՆՀ-377 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» ՆՀ-401 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի գործունեության կազմակերպման մասին» ՆՀ-446 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի օգոստոսի 15-ի «Միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկումը բարելավելու միջոցառումների մասին» ՆՀ-795 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության վարման գործում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեությունը համակարգելու մասին» ՆՀ-541 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» ՆՀ-630 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» ՆՀ-189-Ն հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պետական պաշտոններում նշանակվող անձանց ներկայացնելու կարգի մասին» ՆՀ-172-Ն հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-118-Ն հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը և բուսասանիտարիայի պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի վերակազմակերպելու մասին» ՆՀ-292-Ն հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայկական սփյուռքի հետ Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում միասնական քաղաքականության իրականացման մասին» ՆՀ-277-Ն հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի փետրվարի 10-ի «Միջազգային տնտեսական համագործակցության շրջանակներում միասնական քաղաքականության իրականացման մասին» ՆՀ-206-Ն հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը, ժամկետները, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի ՆՀ-351 հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՆՀ-255-Ն հրամանագիրը։
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-353 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-799 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-219-Ն հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 26-ի «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-214-Ն հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 30-ի «Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-218-Ն հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-97-Ն հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հուլիսի 6-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-155-Ն հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» ՆՀ-396-Ն հրամանագիրը:
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի գործունեությունը կանոնակարգելու մասին» ՆՀ-679 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-350 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-693 հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի նոյեմբերի 19-ի «Դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-183-Ն հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հունիսի 17-ի «Ընդերքօգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-133-Ն հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագիրը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 17-ի «Տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման և Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-246-Ն հրամանագիրը
Նախագահ Սարգսյանի ստորագրոծ բոլոր հրամանագրերն ուժի մեջ կմտնեն հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնն ստանձնելու օրը:
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...