13:18 24.10.2024
Շիրակի մարզի Ամասիա համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 2 ծրագիր՝ 11 ենթածրագրերով՝ 161 մլն 856 հազար դրամ, ընդհանուր արժողությամբ։ ՀՀ Կառավարության համամասնությունը կազմում է 64,3 տոկոս՝ 103 մլն 999 հազար դրամ, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում՝
• Ամասիա բնակավայրի Հայասա թաղամասի խմելու ջրագծի վերանորոգման աշխատանքները գտնվում են մրցութային փուլում, իսկ Բերդաշեն բնակավայրի խմելու ջրագծի վերանորոգման աշխատանքները՝ ավարտական փուլում։
• Բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 99.9 մլն դրամ, Կառավարությունը տրամադրելու է գումարի 70 տոկոսը, համայնքի համամասնությունը 30 տոկոս է:
• Ծրագրից կօգտվի 724 շահառու, վերանորոգվելու է 1500 մ երկարությամբ խմելու ջրագիծ։
Փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում՝
• Բյուրակն, Բանդիվան, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ, Աղվորիկ, Արեգնադեմ, Գտաշեն և Մեղրաշատ բնակավայրերում փողոցային լուսավորության անցկացման շինարարական աշխատանքները գտնվում են ընթացիկ փուլում։
• Բնակավայրերի փողոցների լուսավորության անցկացման նախահաշվային արժեքը կազմում է 62 մլն դրամ, գումարի 55 տոկոսը Կառավարությունն է հատկացնելու, համայնքի համամասնությունը 45 տոկոս է:
• Ծրագրի արդյունքում տեղադրվում են 385 հենասյուներ՝ լուսատուներով, որոնց երկարությունը կազմում է 11.6 կմ։
Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում այս պահին ավարտական փուլում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հաստատված մշակույթի տան վերանորոգման շինարարարական աշխատանքները։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 79,8 մլն դրամ, Կառավարության համամասնությունը կազմել է 45 տոկոս, համայնքի համամասնությունը՝ 55 տոկոս: Ծրագրի արդյունքում վերանորոգվել է 490 քմ մակերեսով մշակույթի տունը։
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...