13:49 24.10.2024
Առաջարկում է կարգավորել ՀՀ ներմուծվող նավթամթերքի, քսայուղերի, բենզինի, դիզելային վառելիքի եւ հավելանյութերի ակցիզային հարկով հարկման հարաբերությունները: Հստակեցվում են քսայուղերի, բենզինի եւ դիզելային վառելիքի անվանումների սահմանումները, դրանք համապատասխանեցվում են ԱՏԳ դասակարգման կանոնների համար հիմք հանդիսացած նկարագրությունների հետ` բացառելով տարընթերցումները:
Առաջարկվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք համարել նաեւ նյութերն ու հավելանյութերը, որոնք դասվում են ԱՏԳ ԱԱ 3811 ծածկագրին: Այդ հավելանյութերը որոշակի վերափոխման արդյունքում կարող են օգտագործվել որպես բենզին: «Դա շատ վատ որակի բենզին է, ուղղակի այս ապրանքատեսակի համար ակցիզային հարկ սահմանված չէ: Առաջարկում ենք սահմանել այդ հարկատեսակը, որ պահպանվի ապրանքի նպատակային նշանակության առումով ակցիզային հարկի սահմանման կարգավորումը»,- ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով Հարկային օրենսգրքում նախատեսվող կարգավորումները` նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Որոշակի հիդրավլիկ, արգելակման եւ այլ հեղուկներ օգտագործվում են որպես քսայուղ: Քսայուղի համար սահմանված են ակցիզային հարկի դրույքաչափեր, սակայն վերոնշյալ ապրանքատեսակները չեն համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ: Դրանք եւս առաջարկվում է ներառել այդ ցանկում:
Նյութերի ու հավելանյութերի համար առաջարկվում է սահմանել բենզինի համար նախատեսված դրույքաչափերը` 43.600 դրամ յուրաքանչյուր տոննայի համար, իսկ արգելակման, հիդրավլիկ ու այլ հեղուկների համար` քսայուղի համար նախատեսվածը` մեկ կիլոգրամի համար 550 դրամ: Առաջարկվում է պահպանել նաեւ բենզինի համար հաշվարկման գործող կանոնը:
Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող յոթերորդ ամսվա մեկից, քանի որ հարկման նոր օբյեկտներ են սահմանվում:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացության մասին:
Մտքերի փոխանակության ընթացքում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը փաստել է, որ նախագծի իրական նպատակը սպառողի իրավունքների պաշտպանությունն է: «Շատ տնտեսավարողներ բերում են ինչ-որ նյութեր, որոնք ակցիզային հարկ գրեթե չունեն կամ սիմվոլիկ ակցիզային հարկ է, ձեւակերպում են հավելանյութ, այնուհետեւ որպես բենզին վաճառում վարորդներին: Այս փոփոխությամբ հավելանյութեր ներկրելու ակցիզային հարկը հավասարվում է վառելիքի ակցիզային հարկին: Այդ ռիսկը, որ կբերեն անորակ ու էժան ապրանք, կվաճառեն բենզինի անվան տակ, մեքենաները շարքից կհանեն, փորձում ենք վերացնել»,- պարզաբանել է Բաբկեն Թունյանը:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...