14:11 24.10.2024
Կառավարությունն ընդունել է որոշում՝ կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար կարկտից ստացած վնասների նվազեցման, տնտեսավարողների եկամուտների կայունացման ու այգեգործության արդյունավետության բարձրացման, ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ 2023 թ. վարչապետի Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ Օձուն բնակավայրի բնակիչների կողմից բարձրացվել էր համայնքում կարկտի հասցրած վնասների վերաբերյալ հարցը, որի հետ կապված հանձնարարվել էր դիտարկել՝ բնակավայրի կարկտից տուժած մարդկանց (տնտեսություններին) աջակցելու, ինչպես նաև կարկտի առավել ակտիվ գոտիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծրագիր իրականացնելու հարցերը:
Այսպիսով՝ պետական աջակցության միջոցով կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար կարկտապաշտպան ցանցերի ներդրման մատչելի մեխանիզմ կառաջադրվի։ Ծրագրի շրջանակում տնտեսավարողների համար կարկտապաշտպան ցանցերի ներդրումը հասանելի դարձնելու նպատակով առաջարկվում է՝ կարկտապաշտպան ցանցի ներդրման համար, բացի գործող աջակցության վարկային բաղադրիչից փոքր գյուղացիական տնտեսությունների համար կիրառել նաև ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչը և կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող, որոշման մեջ ներառված թվով 270 բնակավայրերի 0.5-3 հա բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար փոխհատուցել փաստացի կատարված ծախսերի 75 %-ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրով սահմանված ծախսի առավելագույն սահմանաչափի (12,1 մլն դրամ) 75 %-ը։
Փոխհատուցման գումարը կտրամադրվի կապալառուին։ Աջակցության չափը սահմանվել է՝ ելնելով կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերի փոքր տնտեսություններին բնակլիմայական աղետից վնասների մեղման համար տարբերակված աջակցություն ցուցաբերելու մոտեցումից:
Միաժամանակ, ոռոգման արդիական համակարգի և կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքերում ծրագրում հստակեցվել են անշարժ գույքի վարձակալության (օգտագործման) և հետներդրումային շահագործման համար սահմանված ժամկետները, շահառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, կապալառու կազմակերպության միջոցով կատարվող աշխատանքներն ու շահառուի և կապալառու կազմակերպության միջև կնքվող պայմանագրի ժամկետները: Տնտեսավարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի երկարաժամկետ և բարեխիղճ շահագործման նպատակով, առաջարկվում է չօտարել կարկտապաշտպան ցանցի հողատարածքը (այգին) կամ կարկտապաշտպան համակարգը և ապահովել կարկտապաշտպան ցանցերի շահագործումը՝ հետներդրումային 5 տարիների ընթացքում։
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի Էկոնոմիկայի նախարարությանը գումար՝ Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շրջանակում համայնքին փոխանցվող ֆինանսական միջոցների ապահովման համար: Ծրագրի շրջանակում թվով 91 շահառուների հետ կնքվել է պայմանագիր՝ 6.945 հա ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման նպատակով։
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...