14:41 24.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնի համար թեկնածուներ կլինեն միգուցե ոչ կուսակցության անդամներից, բայց՝ քաղաքական թիմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մինչև հիմա արդարադատության նախարար չի ընտրվել և արդյոք դրա պատճառը կադրերի սովն է:
«Թեկնածուները շատ են և նրանց մի մասը կարող էր շատ լավ ղեկավարել արդարադատության նախարարությունը, սակայն տարբեր պատճառներով, այդ թվում՝ այսօր իրենց ունեցած աշխատանքով պայմանավորված, ցավոք սրտի, հրաժարվեցին դառնալ նախարար»,-ասել է Գևորգ Պապոյանը:
Նրա կարծիքով՝ կադրերի սղության խնդիր միշտ կա, բայց նաև կան բազմաթիվ գործընկերներ հենց թիմից, որոնք շատ լավ նախարար կարող էին լինել, սակայն նրանք ցանկացել են իրենց աշխատանքը հասցնել մինչև 2026 թվականը:
«Մենք կունենանք թեկնածու քաղաքական թիմից, միգուցե ոչ կուսակցության անդամ»,-ասել է Պապոյանը:
Այդուհանդերձ, Էկոնոմիկայի նախարարը չի ցանկացել անուններ քննարկել՝ հավելելով, որ հորիզոնում կան անուններ և շուտով նշանակումը կլինի:
Նախարարը կարծիք է հայտնել, որ գործադիր մարմնում աշխատանքն իր ծանրաբեռնվածությամբ և պատասխանատվությամբ դժվար է, միևնույն ժամանակ՝ շատ ավելի հետաքրքիր։
14:53 07.06.2025
Զելենսկին պլանավորում է հանդիպել Թրամփի հետ G7 գագաթնաժողովի շրջանակներումՎլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Զելենսկին նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Երմակի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը աշխատել է նրանց հնարավոր հանդիպման վրա։ «Մեր այցը Վաշինգտոն, մասնավորապես, նախապատրաստություն էր Զելենսկու և Թրամփի միջև Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի […] ...
14:42 07.06.2025
Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտըԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը սխալ է թույլ տվել՝ կոնֆլիկտի մեջ մտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մասկը շատ հոգնած է և սթրեսի մեջ։ Ահա թե ինչպես է գործարարի հայրը՝ Էրոլ Մասկը, մեկնաբանել «Իզվեստիա»-ին նախագահի և ձեռնարկատիրոջ միջև վեճը։ «Թրամփը հաղթելու է, նա նախագահն է, նա ընտրվել է նախագահ։ Այնպես որ, գիտեք, Իլոնը սխալ է թույլ […] ...
14:28 07.06.2025
Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագիծը համարում է «շատ ուժեղ», սակայն նոր սահմանափակումներ մտցնելու որոշումը կկայացնի անձամբ։ «Նրանք օրինագիծ ունեն։ Դա ինձնից կախված կլինի։ Սա իմ տարբերակն է։ Սա շատ ուժեղ օրինագիծ է», – ասել է նա Սպիտակ տան լրագրողներին։ Թրամփը նաև հավելել է, որ ինքը չի […] ...
14:15 07.06.2025
Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցությունՁեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտության ֆոնին և X սոցիալական ցանցում հարցում անցկացնելուց հետո, իր էջում հայտարարել է Միացյալ Նահանգներում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ Մասկը իր X էջում հարցում էր հրապարակել նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հարցվածների 80.4%-ը կողմ էր, իսկ հարցմանը ընդամենը 24 ժամվա ընթացքում […] ...
14:05 07.06.2025
Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆԱռողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների: 2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի […] ...