Կսահմանվեն համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին և վիճակախաղերին հասանելիության արգելափակման դեպքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Կսահմանվեն համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին և վիճակախաղերին հասանելիության արգելափակման դեպքերը

15:05 24.10.2024

Կառավարությունը սահմանել է Օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների տրման կարգը:

Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, սրանով գործարկվում է օրենսդրությամբ սահմանված համակարգը, որով կսահմանափակվեն ռիսկեր պարունակող կայքերի հասանելիությունը: Ըստ նախարարի՝ հրապարակվելու է նաև բանկային դրամապանակների ցանկը, որոնք արգելափակվելու են, և բանկերի կողմից սահմանափակվելու է այդ դրամապանակներին փոխանցումներ կատարելու հնարավորությունը:

«Խնդիրն այն է, որ Հայաստանում գործող շահումով խաղեր կազմակերպողները գտնվում են մեր կարգավորումների և վերահսկողության ներքո և ենթարկվում են այն պահանջներին, որոնք մենք սահմանել ենք՝ պաշտպանելու Հայաստանի քաղաքացիներին շահումով խաղերի հետ կապված ռիսկերից: Կարծում ենք, որ սրանով կկառավարվեն այդ ռիսկերը: Պետք է սահմանափակվեն օտարերկրյա պետություններում գործող այդպիսի կայքերը, որոնք դուրս են մեր կարգավորումների շրջանակից: Այս առումով կարգն ուղղակի գործակելու է այդ համակարգը: Կարծում ենք՝ սրանով այս դաշտը կբերենք ավելի հասկանալի և տրամաբանական կարգավորման»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով որոշմանը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ լինելու է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ ներգրավված են լինելու տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Հանձնաժողովն արձանագրելու է այն կայքերը, որոնք Հայաստանի ինտերնետային տիրույթում հասանելի են և կարող են ռիսկեր առաջացնել: Միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա նշված կայքերը նույնականացնող հասցեները կտրամադրվի օպերատորներին՝ դրանք արգելափակելու համար:

«Սա, իհարկե, կարգավորման տեսանկյունից շատ հասկանալի և ընդունելի մեխանիզմ է, բայց շատ կարևոր է նաև արձանագրել, որ մեկ օրում և միանգամից ամեն ինչ չէ, որ տեխնիկապես հնարավոր է իրագործել: Պետք է շատ հետևողական լինել, որ շրջանցման մեխանիզմներ չլինեն: Մենք գիտենք, որ նման կարգավորումները հատկապես՝ ինտերնետային տիրույթին վերաբերող, չնայած բոլոր սահմանափակումներին, առաջ է բերում նաև դրանք շրջանցելու հակում, ձգտում: Մենք պետք է այնքան արդյունավետ և արձագանքող ձևով բոլոր նման երևույթներին հետևենք, որ մեր վերահսկողությունն իրոք արդյունավետ լինի: Երբ միջգերատեսչական հանձնաժողովը ձևավորվի և գործի, անհրաժեշտ է պարբերաբար հետևել նաև կայացված որոշումներին և դրանց իրականացման արդյունքներին, որ նաև այս որոշումը նպատակին ծառայի»,- ընդգծել է փոխվարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 07.06.2025

SHANTNEWS

Զելենսկին պլանավորում է հանդիպել Թրամփի հետ G7 գագաթնաժողովի շրջանակներում

14:53 07.06.2025

Զելենսկին պլանավորում է հանդիպել Թրամփի հետ G7 գագաթնաժողովի շրջանակներում

Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Զելենսկին նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Երմակի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը աշխատել է նրանց հնարավոր հանդիպման վրա։ «Մեր այցը Վաշինգտոն, մասնավորապես, նախապատրաստություն էր Զելենսկու և Թրամփի միջև Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի […] ...

Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտը

14:42 07.06.2025

Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը սխալ է թույլ տվել՝ կոնֆլիկտի մեջ մտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մասկը շատ հոգնած է և սթրեսի մեջ։ Ահա թե ինչպես է գործարարի հայրը՝ Էրոլ Մասկը, մեկնաբանել «Իզվեստիա»-ին նախագահի և ձեռնարկատիրոջ միջև վեճը։ «Թրամփը հաղթելու է, նա նախագահն է, նա ընտրվել է նախագահ։ Այնպես որ, գիտեք, Իլոնը սխալ է թույլ […] ...

Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը

14:28 07.06.2025

Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագիծը համարում է «շատ ուժեղ», սակայն նոր սահմանափակումներ մտցնելու որոշումը կկայացնի անձամբ։ «Նրանք օրինագիծ ունեն։ Դա ինձնից կախված կլինի։ Սա իմ տարբերակն է։ Սա շատ ուժեղ օրինագիծ է», – ասել է նա Սպիտակ տան լրագրողներին։ Թրամփը նաև հավելել է, որ ինքը չի […] ...

Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցություն

14:15 07.06.2025

Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցություն

Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտության ֆոնին և X սոցիալական ցանցում հարցում անցկացնելուց հետո, իր էջում հայտարարել է Միացյալ Նահանգներում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ Մասկը իր X էջում հարցում էր հրապարակել նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հարցվածների 80.4%-ը կողմ էր, իսկ հարցմանը ընդամենը 24 ժամվա ընթացքում […] ...

Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆ

14:05 07.06.2025

Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆ

Առողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների: 2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի […] ...

BACK_TO_TOP