14:59 05.04.2018
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ուղևորահոսքն այս տարվա հունվար-մարտ ամիսներին կազմել է 525 079 մարդ, որը 9.3 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Այս մասին հայտնում են քաղավիացիայի լրատվական ծառայությունից:
Ընթացիկ տարվա մարտ ամսին երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 186 743 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.5 %-ով:
«Զվարթնոց» օդանավակայան
Մարտ ամսին ուղևորահոսքը կազմել է 175 605 մարդ՝ 6.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:
Հունվար-մարտ ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 5.8 % աճ:
Հունվար-մարտ ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 3439 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 4894 տոննա ապրանք:
«Շիրակ» օդանավակայան
2018 թվականի մարտ ամսին ուղևորահոսքը կազմել է 11 138 մարդ. 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 5058 մարդ:
Հունվար-մարտ ամիսներին ուղևորահոսքը կազմել է 31 955 մարդ՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 13 906 մարդ:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 10.5 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները:
17:40 02.08.2025
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ17:35 02.08.2025
Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Ռիադում անցկացվող Esports World Cup 2025 մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է Հիկարու Նակամուրային: ԱՄՆ-ի երկու ներկայացուցիչներն անցկացրել են չորս պարտիա, ճապոնացին հաղթել է 2,5-1,5 հաշվով: Նակամուրան կիսաեզրափակչում կհանդիպի ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, որը քառորդ եզրափակչում 2,5-0,5 հաշվով հաղթել է հնդիկ Նիհալ Սարինին: ...
17:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...