«Սկզբունքները վերաիմաստավորելու շրջան». Արամ Աբրահամյանի խմբագրականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+12.09 oC

«Սկզբունքները վերաիմաստավորելու շրջան». Արամ Աբրահամյանի խմբագրականը

15:53 05.04.2018

Հեռուստահաղորդավար, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանն իր խմբագրականում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովում ունեցած ելույթին:

Ստորև ներկայացնենք խմբագրականն ամբողջությամբ.

«Հիմնական հարցը հետևյալն է. պե՞տք է արդյոք լինի նոր, երկրորդ աշխարհամարտի հետ իր ծավալներով համեմատելի գլոբալ ցնցում, որպեսզի հնարավոր լինի ձևավորել նոր, ժամանակին համարժեք պատասխան: Հուսով եմ` ոչ»: Սա մեջբերում է Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթից: Բոլորս էլ հուսով ենք: Սակայն առայժմ նման լավատեսության համար հիմքեր, կարծես թե, չկան:

Միջազգային կառույցները (ասենք, ՄԱԿ-ը) չեն դարձել այն հարթակը, որտեղ միջազգային մակարդակով մշակվում են խաղի կանոններ և, որն ավելի էական է, կա այդ կանոնները պարտադրելու մեխանիզմ:

Հասարակ օրինակ. ենթադրենք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում ընդգրկվում է Սկրիպալների հարցը: Պարզ է, որ որևէ բանաձև չի ընդունվի. կողմերը հանդես կգան փոխադարձ մեղադրանքներով, ու դրանով ամեն ինչ կավարտվի (քարոզչությունից այն կողմ հարցը չի գնա): Բայց եթե զուտ տեսականորեն ընդունենք, որ ինչ-որ հրաշքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կընդունի որևէ բանաձև՝ ի՞նչ է, Բրիտանիան կհամաձայնի, որ սխալվե՞լ է՝ մեղադրելով Ռուսաստանին կամ Ռուսաստանը կասի, որ սխալվե՞լ է՝ թունավորելով Սկրիպալներին:

Եթե հարցին մոտենանք իրավական ամենայն խստությամբ, ապա մեղադրանքն ապացուցելու բեռն ընկնում է մեղադրող կողմի վրա, բայց այս դեպքում դա՛ չէ կարևորը, այլ այն, որ ՄԱԿ-ը կամ միջազգային որևէ այլ ատյան չի ապահովում խնդիրը կարգավորելու որևէ մեխանիզմ: Եվ Սկրիպալների թունավորումն աշխարհին հուզող ամենակարևոր հարցը չէ՝ պարզապես փոքրիկ օրինակ է:

Հայաստանի պաշտպանության նախարարը նշում է, որ Ազգերի լիգայի և Միացյալ ազգերի կազմակերպության ստեղծման պահին «այս կառույցների հետ կապված գլխավոր հույսերը՝ կապված հարատև խաղաղության պահպանման և բոլոր պատերազմների կանխման հետ, ցավոք սրտի, հիմնականում չարդարացան»: Ուրեմն, հավանաբար, Ազգերի լիգան ու ՄԱԿ-ն այն կառույցները չէին (չեն), որոնք կարող են կատարել այդ գործառույթը: Ուրեմն կարելի է ենթադրել, որ դրանք հիմնված են սխալ, չգործող սկզբունքների վրա: Որոնք պետք է լինեն նոր սկզբունքներ՝ ես չգիտեմ, բայց դարձյալ կարող եմ ենթադրել, որ մոտակա տասնամյակներում վերաիմաստավորվելու են «ուժ» և «հարստություն» հասկացությունները թե՛ միջազգային և թե՛ տեղական մակարդակով:

Իր ելույթում Վիգեն Սարգսյանը հիշեցնում է. «Մեր քաղաքականությունը կառուցվում է ոչ թե տարածաշրջանային և գլոբալ դերակատարների դիմակայության մանիպուլյացիայի գոտում, այլ ընդհակառակը՝ նրանց շահերի խաչման կետում»: Առայժմ ստացվում է: Բայց ո՞վ գիտի, թե ինչ է լինելու վաղը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքով

10:00 30.04.2025

WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի սկզբին իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին ասել է, որ ցանկանում է ապահովել ամերիկյան նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը հնչել է Կարմիր ծովում նավերի վրա «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից Եմենի […] ...

Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը

09:52 30.04.2025

Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար […] ...

Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունը

09:50 30.04.2025

Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունը

Դատախազները խուզարկել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլի և նրա կնոջ՝ հարավային Սեուլի բնակելի համալիրում գտնվող բնակարանը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Խուզարկության պատճառը շաման Ջոն Սոնգ Բայի հետ կապերի կասկածներն էին, ում շուրջ սկանդալ էր ծագել։ Ենթադրվում է, որ նա ստացել է ադամանդե վզնոց և թանկարժեք պայուսակ Միասնական եկեղեցու ներկայացուցչից […] ...

Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»

09:39 30.04.2025

Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»

«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 50 մարդ

09:38 30.04.2025

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 50 մարդ

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում ավելի քան 50 պաղեստինցի է զոհվել, 113 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։ Գործակալության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 51, վիրավորվել՝ 113 մարդ։ Առողջապահության նախարարությունը նաև նշել է, որ անհայտ թվով մահացած մարդիկ շարունակում են մնալ ավերված շենքերի փլատակներում։ […] ...

Հնդկաստանը կրկին պնդել է, որ Պակիստանը խախտել է սահմանային հրադադարը

09:30 30.04.2025

Հնդկաստանը կրկին պնդել է, որ Պակիստանը խախտել է սահմանային հրադադարը

Պակիստանի զորքերը կրկին կրակ են բացել վերահսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիրի տարածքի մի քանի շրջաններում: Այս մասին հայտնել են Հնդկաստանի ցամաքային զորքերը։ «2025 թվականի ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը փոքր զենքերից կրակ են բացել Վերահսկողության գծի վրայով Նաուշերա, Սունդերբանի և Ախնուր հատվածների դիմաց՝ Ջամուի և Քաշմիրի միութենական տարածքում: «Հնդկական […] ...

BACK_TO_TOP