16:58 31.10.2024
Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում հոկտեմբերի 30-31-ն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստին մասնակցում են նաև Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։ ՀՀ պատվիրակության կազմում նիստին մասնակցում է նաև ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամ Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ-ում երիտասարդության ոլորտում կատարված աշխատանքները և շնորհակալություն հայտնել ԱՊՀ մասնակից պետությունների գործընկերներին Միջազգային երիտասարդական համագործակցության 2021-2030 թթ. ռազմավարության 2023-2024 թթ. գործողությունների պլանի շրջանակում սերտ համագործակցության և աջակցության համար։
Նա անդրադարձել է երիտասարդության քաղաքականության հիմնական ուղղություններին՝ շեշտելով, որ մշակվում է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է երիտասարդության ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտերի ընդունումն ու լիազորությունների սահմանումը, ոլորտում առավել արդյունավետ ու նպատակային աշխատանքների իրականացումը:
Անդրադառնալով 2023–2024 թթ. գործողությունների ծրագրին՝ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ-ի կողմից միջոցառումների կատարման արդյունքները։ Այս համատեքստում նա անդրադարձել է erit.am երիտասարդական պորտալի զարգացմանը, որտեղ ամբողջացված են տեղական և միջազգային երիտասարդական ծրագրերը, միջազգային երիտասարդական քաղաքականությանը վերաբերող փաստաթղթեր, հետազոտություններ և այլն։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է «2024 թվականը՝ ԱՊՀ կամավորական տարի» հռչակվելու կապակցությամբ ՀՀ-ում նախատեսված միջոցառումները, այդ թվում նաև ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ ստեղծվող 8 մասից բաղկացած «Կամավորը» ֆիլմաշարը, որոնցից 2-ը նվիրված են լինելու ԱՊՀ մասնակից պետություններում գործող կամավորական կազմակերպություններին և նախաձեռնություններին։ Արթուր Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ բոլոր 8 ֆիլմերը ունենալու են ռուսերեն ենթագրեր և տարածվելու են ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական հարթակներով։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև երիտասարդների ֆինանսական գրագիտության բարելավմանն ուղղված միջոցառումները, ԿԳՄՍՆ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագիրը, որին մասնակցություն են ունենալու նաև ԱՊՀ մասնակից պետություններից 30 երիտասարդներ։
Նիստում ներկայացրել են նաև մեդիա, կիբեռ և թվային գրագիտության բարձրացման ուղղությամբ իրականացված միջոցառումները՝ շեշտադրելով ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացրած ծրագրերը, որոնք կազմակերպվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների համար։
Նիստում քննարկվել են նաև Միջազգային երիտասարդական համագործակցության 2021-2030 թթ. ռազմավարության 2025-2026 թթ. միջոցառումների պլանում ընդգրկված ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը և երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը մասնակցել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական կազմակերպությունների ֆորումին, որի ընթացքում նախարարի տեղակալը հանդես է եկել ողջույնի խոսքով։ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ֆորումի մասնակիցներին և նշել, որ տարիներ հետո ֆորումի մասնակից երիտասարդներից շատերն իրենց կարողությունների, պոտենցիալ հնարավորությունների համատեքստում մեծ դերակատարում և ներդրում կունենան հասարակության զարգացման և առաջխաղացման գործում: Նա կարևորել է նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների միջև միջմշակութային համագործակցության կապերի խորացումը, որի շնորհիվ տարիներ հետո կձևավորվի նոր օրակարգ՝ միտված փոխգործակցությանն ու ընդհանուր նպատակների իրականացմանը:
Տաջիկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է նաև Տուրսունզադե քաղաք, որտեղ տեղադրված է ԱՊՀ երիտասարդների միասնության խորհրդանիշ «Ժամանակի պարկուճը»։ Տեղի են ունեցել նաև մի շարք երկկողմ հանդիպումներ և այցելություններ Տաջիկստանի երիտասարդական ենթակառուցվածքներ։
12:40 16.06.2025
Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևսՀունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 12-ին պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանություն խոստովանել է արարքը և ներկայացրել մոպեդը։ Երիտասարդը, գողոնը և կազմված […] ...
12:23 16.06.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: 35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ...
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...
11:20 16.06.2025
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումըԻրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...
11:07 16.06.2025
Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ ՓեզեշքիանԻրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...
10:55 16.06.2025
Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարանԱյսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...