22:32 31.10.2024
Կառավարության այսօրվա նիստում վարչապետը կոչ է արել հայկական կոնյակը չանվանել կոնյակ, քանի որ, ինչպես ինքն է ասել, մենք չունենք դրա իրավունքը: Նիկոլ Փաշինյանը նշել է որ հայ արդադրողները խնդիրներ են ունենում արտերկրում ոգելից ընպելիքի անվան հետ կապված: Վարչապետի խոսքերով, «Կոնյակ» անունը ֆրանսիացի արդյունաբերողների մենաշորհն է ու մենք դա պետք է հարգենք:
Ինչո՞ւ է մենաշնորհ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Ֆրանսիացիները և եվրոպացիների ճնշող մեծամասնությունը կարծում են, որ կոնյակ կարող է անվանվել միայն այն բրենդին, որը արտադրվել է այն խաղողից, որը աճում է Ֆրանսիայի Շարանտա նահանգի Նոր Ակվիտանիա շրջանի Կոնյակ քաղաքի արվարձաններում:
Ընդամենը 78.000 հա տարածք է, այդ տարածքից դուրս աճեցված խաղողից կոնյակ արտադրվել չի կարող: Այսինքն՝ կարող է արտադրվել ըմպելիք, որը «Կոնյակ» անունը կրելու իրավունք չունի, այդպես են կարծում ֆրանսիացիները և դա են ենթադրում նաև Եվրամիության ընդունած ակտերից մի քանիսը:
Այնտեղ շատ հստակ, աշխարհագրորեն ամրագրվում է այդ տարածքը, այդ 78.000 հա-ը, և նաև այն տեխնոլոգիան, որի խախտման դեպքում, անգամ այդ շրջանում արտադրված կոնյակը կոնյակ չի»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչո՞ւ է այդքան շահեկան պահպանել «Կոնյակ» անվանումը և ինչո՞ւ անվանել բրենդի, եթե կարելի է ստեղծել սեփական բրենդը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:53 30.04.2025
Դեմբելեն կրկնել է Մբապեի ցուցանիշը15:50 30.04.2025
Հանձնաժողովը քննարկել ու մերժել է հարկային փոփոխությունների չեղարկմանը վերաբերող կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկություններըԱզգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում քննարկել է ««ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կոլեկտիվ հանրագրով ներկայացված՝ «ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ 340-Ն եւ 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-285-Ն օրենքներն ուժը կորցրած ճանաչելու, […] ...
15:44 30.04.2025
Հռոմում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին2025թ. ապրիլի 29-ին Հռոմի Հայերի ցեղասպանության այգում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Միջոցառումը մեկնարկեց հայ համայնքի ներկայացուցիչ Ռոբերտ Աթարյանի բացման խոսքով: Իր խոսքում դեսպան Վլադիմիր Կարապետյանը մասնավորապես նշեց ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների անպատժելիության հետևանքների մասին, խոսեց հայ մշակութային ժառանգության խեղաթյուրման և պատմության վերագրման, կեղծ խոսույթներ առաջ տանելու փորձերի մասին: Ելույթներով […] ...
15:40 30.04.2025
Պետք է հրաշք գործենք Փարիզում․ Արտետա«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ի հետ դիմակայության առաջին խաղը, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: «Այս խաղում որոշիչ դարձան դետալները: Գոլը չարձանագրվեց միլիմետրանոց խաղից դուրս վիճակի պատճառով, Մարտինելին մեն-մենակ հայտնվեց ու չգրավեց դարպասը, Լեանդրո Տրոսարը նույն իրավիճակում նույնպես վրիպեց: Կիսաեզրափակչում այսպիսի պահերը ճակատագրական են: Եզրափակիչ դուրս գալու համար հարկավոր է հրաշք […] ...
15:36 30.04.2025
Նախկինում օտարված՝ Դիլիջանի մանկապարտեզը վերադարձվել է համայնքինՏավուշի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում պարզել էր, որ Դիլիջան համայնքի ավագանու՝ 2006 թվականի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի 34 հասցեում գտնվող 891 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել մի կազմակերպության, որը կապվում է նախկինում նախարարի կարգավիճակ ունեցող անձին փոխկապակցված մեկ այլ անձի հետ: Նիկոլ Փաշինյանը Կառավարության […] ...
15:31 30.04.2025
Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալվել է 6 անձՆոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալվել է 6 անձ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին փոխանցելու համար: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Սոցիալական ցանցերում տարածված […] ...
15:25 30.04.2025
Կկառուցվի շուրջ 27,1 կմ երկարությամբ ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունըԿառավարությունը հավանություն է տվել 2025 թ. մարտի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ […] ...