«Ուզում եմ, որ ԲԿՄԱ-ն հաղթի «Արսենալ»-ին, ինչպես 12 տարի առաջ. Վալերի Գազաև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+20.09 oC

«Ուզում եմ, որ ԲԿՄԱ-ն հաղթի «Արսենալ»-ին, ինչպես 12 տարի առաջ. Վալերի Գազաև

17:02 05.04.2018

«2006-ին մենք տանը հավասար խաղում 1-0 հաշվով հաղթեցինք «Արսենալ»-ին, իսկ արտագնա խաղում ամեն ինչ ավելի բարդ էր՝ հատկապես նախքան ընդմիջումը: Բայց մենք հասանք դրական արդյունքի՝ 0:0: Ցանկություն կա, որ այսօր էլ ԲԿՄԱ-ն խաղա ճիշտ այնպես, ինչպես մենք այն ժամանակ»,- «Սպորտ-էքսպրես»-ին տված հարցազրույցում ասել է Վալերի Գազաևը: 

«Արսենալ»-ն այսօր այնքան ուժեղ չէ, որքան 12 տարի առաջ էր: ԲԿՄԱ-ում այն ժամանակներից մնացել են Բերեզուցկի եղբայրները, Իգնաշևիչը և Ակինֆեևը: «Արսենալ»-ը զգալիորեն փոփոխվել է:    

2006-ին այս թիմերը հանդիպել էին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Առաջին խաղում ԲԿՄԱ-ն հաղթեց 1:0 հաշվով, իսկ արտագնա խաղում թիմերը բաժանվեցին խաղաղությամբ՝ 0:0:  

Գազաևը նաև անդրադարձել է Արսեն Վենգերին, որը 1996 թ.-ից ղեկավարում է «Արսենալ»-ը: 

«Այսքան տարիների ընթացքում, երևի թե, պետք է ինչ-որ հաղթանակ տարած լինեին՝ Չեմպիոնների լիգայում կամ «Եվրոպա» լիգայում: Վենգերը 2, թե՞ 3 անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում, բայց 22 տարվա համար դա քիչ է: Նման ֆինանսական կարողություններով ու կազմով կարելի էր գոնե մեկ եվրագավաթ վերցնել: Կարծում եմ, որ հենց ինքն էլ այդ առումով դժգոհ է»,- ասել է Գազաևը:  

Հիշեցնենք, որ «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ «Արսենալ» – ԲԿՄԱ առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանի ժամանակով ժամը 23.00-ին, պատասխան խաղը մեկ շաբաթ անց՝ ապրիլի 12-ին: Երկու խաղերն էլ ուղիղ եթերով կհեռարձակվեն «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արարատ-Արմենիա»-ն առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող

21:30 12.05.2024

«Արարատ-Արմենիա»-ն առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 2023/24 մրցաշրջանի եզրափակիչում մրցեցին «Արարատ-Արմենիա»-ն ու «Ուրարտու»-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով: Սակայն խաղակեսի միջնամասում արդեն «Ուրարտու»-ն ակնհայտ առավելություն ստացավ: Թիմին հաջողվեց իրացնել իր մի քանի հնարավորություններից մեկը` 31-րդ րոպեին առաջ անցնելով հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Միքայել Միրզոյանը: Խաղակեսի ավարտից […] ...

Սամբոյի Եվրապայի առաջանությունում Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դուրս եկել եզրափակիչ

18:04 12.05.2024

Սամբոյի Եվրապայի առաջանությունում Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դուրս եկել եզրափակիչ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանի Սերբիայի ֆեդերացիան: Այսօր մրցասպարեզը տրամադրվել է պատանիներին /16-18 տարեկան/։ «Մեր աղջնակներից Մելինե Առաքելյանը 47 կգ քաշային կարգում 9։0 հաշվով հաղթեց ռումինուհի մրցակցին, 9։1՝ բուլղարուհուն և դուրս եկավ եզրափակիչ։ Տղաների 53 կգ քաշային կարգում Նարեկ Սիմոնյանը նախ՝ վիճակահանության արդյունքում բաց թողեց առաջին […] ...

Նշվել է սպորտաձև, որը երկարացնում է կյանքի տևողությունը

17:45 12.05.2024

Նշվել է սպորտաձև, որը երկարացնում է կյանքի տևողությունը

Ռակետային սպորտը կարող է օգտակար լինել տարեցների մարմնի և ուղեղի առողջության համար: Այս մասին խոսել է ԱՄՆ-ի Հյուսիսարեւելյան համալսարանի պրոֆեսոր Արտ Կրամերը։ 80,000 մարդկանց շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ռակետային սպորտը կապված է մահվան ռիսկի նվազեցման հետ: Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ նրանք, ովքեր խաղում են թենիս, սեղանի թենիս և բադմինտոն, […] ...

Վարդին կարող է փոխել ակումբային գրանցումը

18:13 11.05.2024

Վարդին կարող է փոխել ակումբային գրանցումը

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է Mirror-ը, «Լեսթերը» դեռ չի առաջարկել 37-ամյա անգլիացուն նոր պայմանագիր, իսկ ակումբի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։ «Ռեքսհեմը», որի սեփականատերը հոլիվուդյան աստղ Ռայան Ռեյնոլդսն է, հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում։ ...

«Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում հաղթեց «Ֆուլհեմին»

17:44 11.05.2024

«Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում հաղթեց «Ֆուլհեմին»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում հաղթեց «Ֆուլհեմին» 4-0 հաշվով։ Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Յոշկո Գվարդիոլը, ևս մեկական անգամ աչքի ընկան Ֆոդենը և Ալվարեսը (11մ)։ Նշենք, որ այս խաղում երկու գոլային փոխանցում է կատարել Սիլվան, ևս մեկ փոխանցում՝ Դե Բրույնեն։ «Մանչեսթեր Սիթին» այժմ ունի 85 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ […] ...

Մոդրիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

17:00 11.05.2024

Մոդրիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» 38-ամյա կենտրոնական կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կհեռանա Արքայական ակումբից այս մրցաշրջանի ավարտին, երբ ավարտվի նրա պայմանագիրը։ Այս մասին հայտնում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնը, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի համաձայն՝ 10-րդ խաղային համարը, որով հանդես է գալիս խորվաթ ֆուտբոլիստը, բաժին կհասնի հարձակվող Կիլիան Մբապեին, ով երեկ հայտարարել է ՊՍԺ-ից՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու […] ...

BACK_TO_TOP