18:44 05.04.2018
Մեծ վարպետի տեղապահի հայտարարությունը ՀՀ-ի հետ Մալթայի Ինքնիշխան Ուխտի համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո.
«Շատ ուրախ եմ ընդունել այսօր պաշտոնական այցով ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և նրան ուղեկցող նախարարական պատվիրակությանը: Ընդամենը 2 տարի է անցել Մեծ վարպետի առաջին անգամ Հայաստան կատարած այցից, որը վառ վկայություն է համատեղ կամքի՝ հզորացնելու արդեն ձևավորված լավագույն հարաբերությունները և ընդլայնելու համագործակցությունը առողջապահության և մարդասիրական ոլորտներում:
Այս առիթով, Մալթայի Ինքնիշխան Ուխտը և Հայաստանի Հանրապետությունը կնքել են համագործակցության համաձայնագիր 10 տարի տևողությամբ: Խոսքը գնում է մի համաձայնագրի մասին, որը հիմնվում է 20 տարվա դիվանագիտական հարաբերությունների արդյունքում ձեռքբերված ամուր կապերի վրա և որի նպատակը Հայաստանի տարածքում Մալթայի Ուխտի կողմից իրականացվող բժշկական և սոցիալական գործունեության ամրապնդումն է:
Հայաստանում իրականացվող հիմնական գործունեություններից, որ Մալթայի Ուխտը ծավալում է շնորհիվ մեր դեսպան Ժան Միշել Ուղուրլյանի նվիրված աշխատանքի, ցանկանում եմ հիշատակել Զվարթնոցի մանկատունը, որի խնամքի տակ են գտնվել ավելի քան 100 երեխա, Դիլիջանի բուժկենտրոնը, որը զբաղվում է տուբերկուլյոզի բուժմամբ և կանխարգելմամբ, լսողության խանգարումներով տառապող երեխաների համար դպրոցական կառույցը և Էջմիածնի հիվանդանոցին մեր Ուխտի կողմից տրվող աջակցությունը:
Այսօրվա հանձնառությունը համապատասխանում է անցյալին, երբ մեր կամավորները միավորվել էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ փախստականներին, ինչպես նաև տասնամյակներ անց 1988թ. 25000 զոհ պատճառած երկրաշարժից տուժածներին օժանդակելու նպատակով: Այդ առիթով Մալթայի Ուխտը աղետի վայր էր ուղարկել բժիշկների և փրկարարների ջոկատներ և կազմակերպել բազմաթիվ վիրավոր երեխաների տեղափոխությունն արտերկիր, ովքեր կարիք ունեին առավել բարդ վիրահատական միջամտության:
Ամենահին քրիստոնյա ազգի՝ հայերի և ամենահին կաթոլիկ կրոնական կառույցներից մեկի՝ Մալթայի Ուխտի միջև ամուր կապերը ոչ միայն հումանիտար և սոցիալական ասպեկտներն են, որոնք, անշուշտ, շարունակում են մնալ գերակայություն, այլև ընդգրկում են մեր հնագույն ավանդույթները և դժվարին պատմությունները՝ սկսած Միջին Արևելքում քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանությունից:
Ես այս իմաստով հիշում եմ, որ Մալթայի Ուխտի մասնակցությունը 2015թ. Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված արարողություններին, ինչպես նաև դրան նախորդած հիշատակման արարողություններին, որոնց ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը առաջին անգամ խոսեց հայերի բնաջնջումից՝ որպես քսաներորդ դարի սկզբի առաջին ցեղասպանություն:
Հայաստանի Հանրապետությունը և Մալթայի Ինքնիշխան Ուխտը կապված են այնպիսի թելերով, որոնց ակունքները տանում են դեպի սարսափելի ողբերգություն: Համոզված եմ, որ այսօրվա այցը նշում է համագործակցության նոր փուլի սկիզբը, որը նաև ընդհանուր ջանքերի միջոցով է անցնում, որպեսզի խուսափենք, որ պատմությունը երբևէ ականատես լինի այլ ողբերգությունների, ինչպես մեկ դար առաջ հայ ժողովրդի կողմից ապրածն էր:
Մալթայի Ուխտը կաթոլիկ հաստատություն է՝ չեզոք և ապաքաղաքական: Դիվանագիտական ցանցի միջոցով Մալթայի Ուխտը ծառայում է պատերազմի, սովի, հալածանքի և աղքատության պատճառով դժվարությունների մեջ ապրող ժողովուրդներին: Չի հետապնդում կանխորոշված օրակարգեր, այլ միայն իրեն նվիրում է մարդկային տառապանքները թեթևացնելուն և առավել խոցելի մարդկանց պաշտպանելուն ուղղված առաքելությանը»:
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...