16:21 14.11.2024
ՀՀ ԱԺ նոյեմբերի 14-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենսդրական նախաձեռնության նպատակը լրացուցիչ վարչարարության եւ ֆինանսական ծախսերի կրճատումն է, գործարար միջավայրի բարելավումը՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաեւ Հայաստանի տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումը ենթադրում են համապատասխանաբար լիցենզիայի եւ թույլտվության ստացում: Պարզելու համար, թե արդյոք ապրանքները պատկանում են նշված խմբերին, տնտեսավարողները պատվիրում են դրանց փորձաքննություն՝ նման գործունեության իրականացման համար հավատարմագրված կազմակերպություններում: Փորձաքննության միջոցով պարզվում է, թե արդյոք այն Կառավարության համապատասխան որոշումներով սահմանված ցանկերում ընդգրկված ապրանք է, թե` ոչ:
«Ընդ որում, փորձաքննության ենթարկվող ապրանքների զգալի մասի դեպքում պարզվում է, որ դրանք ռազմական կամ երկակի նշանակության չեն, սակայն գործընթացը պետք է իրականացվի մաքսային հայտարարագրումն իրականացնելու նպատակով»,- մանրամասնել է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ այն ենթադրում է ֆինանսական եւ վարչարարական ծախսեր: Մեկ օրվա ընթացքում փորձաքննության իրականացման վճարը հավատարմագրված 2 ընկերությունները սահմանել են համապատասխանաբար՝ 48,000 եւ 60,000 դրամ:
Նախագծի ընդունման նպատակը փորձաքննության ենթարկված եւ փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման եւ դրա հիման վրա մաքսային ձեւակերպումների դյուրացման համար համապատասխան իրավական հիմքերի ստեղծումն է:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: Նա շեշտել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունումը գործարար միջավայրի գործունեության վրա դրական ազդեցություն կունենա:
10:12 02.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
10:00 02.05.2025
Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառովՄիավորված ազգերի կազմակերպությունը դիտարկում է արմատական վերակազմավորման, հիմնական ստորաբաժանումների միավորման և ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքային խմբի կողմից պատրաստված վեց էջանոց գաղտնի հուշագիրը։ Փաստաթղթով առաջարկվում է տասնյակ գերատեսչություններ համախմբել չորս հիմնական ոլորտներում՝ խաղաղություն և անվտանգություն, հումանիտար հարցեր, կայուն զարգացում և մարդու իրավունքներ: Հատուկ միջոցառումները ներառում […] ...
09:55 02.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավՄայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
09:48 02.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարելԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել շուտով Չինաստանի հետ առևտրային բանակցություններ վարելը։ «Նրանք ցանկանում են հանդիպել: Նրանք ցանկանում են խոսել: Մենք ունենք մարդիկ, ովքեր դա անում են: Ակնհայտ է, որ մեր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ներգրավված է այդ ջանքերում, և այդ բանակցությունները շուտով տեղի կունենան»,- ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, […] ...
09:40 02.05.2025
Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։ «Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին, մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզների համայնքի համար», – մեջբերում է հրատարակությունը […] ...
09:30 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստումԵվրոպական երկրները ծրագրում են հակառուսական պատժամիջոցների ևս մեկ փաթեթ ներմուծել, եթե երկիրը հրաժարվի Ուկրաինայում կրակը դադարեցնելուց և հույս ունենա ստանալ ԱՄՆ աջակցությունն այս հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։ «Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք աջակցել ամերիկյան այս նախաձեռնությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և չորեքշաբթի ես ասել […] ...