20:41 18.09.2018
Մերոյան ամուսինների տունը տիկնիկային փոքրիկ թատրոն է հիշեցնում: Տանը երեխաներ չկան, բայց ամբողջ սենյակը տիկնիկներով է զարդարված. տարբեր ազգերի տարազներ հագած տիկնիկները նրանց մեկ տարվա համատեղ աշխատանքի արդյունքն են: Տիկնիկներ կարելը նրանց համար առայժմ հոբբի է, բայց եթե իրենց աշխատանքը շատերին հետաքրքրի, նախագիծը կարող է և բիզնես դառնալ: Տիկնիկագործ ամուսինները ապրում ու ստեղծագործում են Շիրակի մարզի Հացիկ գյուղում։
Հյուրասենյակի մեջտեղում հայկական տարազներով տիկնիկներն են, որոնց ընկերակցում են աշխարհի տարբեր երկրների մշակույթն ու կոլորիտը ներկայացնող տիկնիկները. 62-ամյա Կիմա տատի և Վալերի պապի ձեռքի աշխատանքներն են: Դրանք մեկ տարվա պատմություն ունեն, ամուսինները միասին են գծում, գծագրում ու ստեղծում իրենց սիրելի կերպարները։
Հեքիաթների հերոսների հետ է անցնում ամուսինների օրը: Միայնությո՞ւնն է նպաստել, որ զբաղվեն տիկնիկագործությամբ: Տան մի փոքրիկ հատվածն էլ մտքերի փոխանակման ու աշխատանքների բաշխման անկյունն է։ Վերջնական ի՞նչ տեսք են ստանալու տիկնիկները, սա ամենաբարդ ի մի բերվող հարցն է, որտեղ էլ ամուսինների մոտեցումները, ճաշակներն ու մտքերը հաճախ չեն համընկնում, ու գործը քաղցր վեճի է վերածվում: Բայց ինչպես հայկական շատ ընտանիքներում է՝ ամեն ինչ հաշտությամբ է ավարտվում, երբ կինը զիջում է:
Ինչպե՞ս անել, որ տիկնիկը, գեղեցիկ լինելուց բացի, նաև հետաքրքիր հանդերձ ունենա: Ոչ մի դետալ պատահական չի ընտրվում: 100 –ից ավելի տիկնիկների զգեստների կտորները հատուկ են սրանով. հինը տիկին Կիմայի ձեռքով նորի է վերածվում :
Հին ու հնամաշ կտորները կնոջ ձեռքի ու երևակայության շնորհիվ նոր հագուստ են դառնում, իսկ տան պատերը Վալերի Մերոյանի վրձիններով են գույն ու երանգ առնում: Պատերը 67-ամյա պապի համար նկարչության հարթակ են :
Գունավոր ու դրական այս տունը հյուրեր էր ընդունում, ովքեր մի քանի ժամով հայտնվում են տիկնիկների աշխարհում, իսկ նրանց թոռնիկների համար միշտ հեքիաթում գտնվելու առիթ կա: Ամուսինների ստեղծած բոլոր տիկնիկները հավակնում են դառնալ մանկական թատրոնների կերպարներ, առաջարկի դեպքում ամուսինները պատրաստ են աշխատել ու ստեղծել մանուկների համար տպավորիչ հերոսներ՝ իրականին մոտ ու խոսուն։
16:00 04.08.2025
Քելլոգը պլանավորում է այցելել ԿիևԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նախատեսում է այցելել Կիև: Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Քելլոգի այցը նախատեսված է, սակայն դեռևս ամսաթվեր չկան։ Իր հերթին, «Kiev Post» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ հատուկ ներկայացուցչի այցը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս այցը, եթե այն […] ...
15:50 04.08.2025
Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունիցՇարունակվում են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Չորաթան գյուղի 38-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող մարտական հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...
15:38 04.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
15:30 04.08.2025
Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...