15:27 18.09.2018
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին, իր ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ հեծանիվով 1․800 կիլոմետր ճանապարհ է անցնելու:
«Ուրախ եմ հայտարարելու, որ այս ուրբաթ՝ Հայաստանի Անկախության օրը, հսկայական մի մարտահրավեր եմ ընդունելու՝ հեծանիվով անցնելու եմ 1․800 կիլոմետր ճանապարհ Թուրքիայի և Իրանի միջով դեպի Հայաստան, որպեսզի միջոցներ հավաքագրեմ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի համար:
Միջոցներն օգտագործվելու են գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար: Մեկնարկը տալու եմ Այասից, որտեղից Մարկո Պոլոն սկսեց իր Արևելյան արշավը: Ես այցելելու եմ նշանակալի արժեք ունեցող պատմական և հնագիտական հուշարձաններ։
Որոշ հատվածներում անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև տեսանկարահանման և վավերագրման համար ինձ մեկ մեքենա է հետևելու»,- գրել է Արիանա Կաոլին՝ խնդրելով հետևել իրեն և միանալ նվիրաբերությանը:
12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...