12:44 06.04.2018
«Հայաստանում չկա պետական կառույց, որը զբաղվում է սպառողների իրավունքների պաշտպանությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը, որը եկել էր մասնակցելու ԱՊՀ անդամ-երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստին:
Բաբկեն Պիպոյանը կարևորեց, որ պետական կառույցները սկսել են ընդունել այն խնդիրները, որոնք իրականում շուկայում առկա են: «Նախ չունենք որակի կառավարման համակարգ ընդհանրապես, այսինքն՝ չունենք որևէ պետական կառույց, որը որակի նկատմամբ հսկողություն է իրականացնում: Ինչ վերաբերում է սննդի վերահսկողությանը, ապա անգամ պետական վերահսկողությունն է փաստում, որ առաջին հերթին ստուգվում է անվտանգությունը: Այսինքն, թե յուղայնությունը որքան էր, սոյայի պարունակությունը ինչքան էր, դա երկրորդ պլան է մղվում: Որակի կառավարման մարմին չկա»,- նշեց Պիպոյանը:
Բաբկեն Պիպոյանը նաև ավելացրեց, որ մեզ պետք է խիստ վերահսկողություն և մենք չպետք է սպասենք դժբախտ դեպքերի և նոր միայն հետևանքները վերացնենք:
«Մի տիպիկ օրինակ բերեմ. 10 օր առաջ, երբ Ռուսաստանում հրդեհ եղավ, մենք սկսեցինք քննարկել, թե ինչպիսին է մեր առևտրի կետերում իրավիճակը: Ես մտածում էի՝ Աստված չանի, եթե սա լինի հիվանդանոցում, մանկապարտեզում, մենք սկսելու էինք քննարկել, թե ինչպիսին է վիճակը մանկապարտեզում: Ընդամենը դրանից 10 օր հետո ունեցանք «Բուրգերում» պայթյունը, սկսեց հետաքրքրել, թե ինչպիսին է վիճակը հանրային սննդի կետերում: Պետք չէ սպասել դժբախտ դեպքերի, նոր մտածենք, տեսնենք մեր խնդիրները: Պետք է տեսնենք մեր խնդիրները, սկսենք արագ լուծել, կանխարգելել և ո´չ թե հետևանքները վերացնել»,- նշեց նա:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...