Լիբանանը ԱՄՆ-ից՝ Իսրայելի կողմից ինքնիշխանության հարգման երաշխիքներ է ցանկանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Լիբանանը ԱՄՆ-ից՝ Իսրայելի կողմից ինքնիշխանության հարգման երաշխիքներ է ցանկանում

21:20 21.11.2024

Լիբանանի իշխանությունները ցանկանում են համոզվել, որ Միացյալ Նահանգները կերաշխավորի Իսրայելի կողմից հարգանքը Լիբանանի ինքնիշխանության նկատմամբ՝ «Հըզբոլլահի» և Իսրայելի միջև հնարավոր զինադադարից հետո, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Հիմա հարցն այն է, թե արդյոք ամերիկյան վարչակազմը կկարողանա երաշխավորել, որ հրադադարի հաստատումից հետո Իսրայելը չի ​​շարունակի խախտել Լիբանանի ինքնիշխանությունը»,-ասել է թերթի աղբյուրը։

Զրուցակիցը նշել է, որ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին, ով Լիբանանում «Հըզբոլլահի» անունից բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի հետ, ընդգծել է երկրի ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը։

«Բանակցությունների հիմքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևն է: Խոսնակ Բերրին բազմիցս նշել է, որ 2006 թվականին դրա ընդունումից հետո Իսրայելը խախտել է այն ավելի քան 30 հազար անգամ, ըստ նրա, չի կարելի ձևացնել, թե միակ խնդիրը «Հըզբոլլահի» ուժերի ներկայությունն է»,- նշել է լիբանանյան անանուն պաշտոնյան:

Միևնույն ժամանակ, աղբյուրը Բեյրութում Հոխշտեյնի հետ բանակցություններում մթնոլորտն անվանել է «շատ դրական»։

Ըստ The National-ի զրուցակիցների՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար նախատեսվում է ԱՄՆ-ի հովանու ներքո հանձնաժողով ստեղծել Լիբանանի իշխանություններից, Իսրայելի, Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի ներկայացուցիչներից և մի շարք երկրներից, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան և Գերմանիան։

Իր հերթին, արևմտյան դիվանագիտական ​​աղբյուրը բանակցություններն անվանել է «ճիշտ ուղղությամբ քայլ»: Միաժամանակ նա նշել է այնպիսի չլուծված հարցեր, ինչպիսիք են զինադադարի ժամկետներն ու մանրամասները, զինված ուժերի դուրսբերման գործընթացը։ Հարցն այն է, թե ով առաջինը կդադարեցնի կրակը։ Նրա խոսքով, հիմնական խնդիրը հակամարտության երկու կողմերին հուսալի երաշխիքներ տալն է, որ 1701 բանաձեւը խստորեն կիրականացվի։

Աղբյուրը հավելել է, որ բացի այդ, հարցականի տակ է դրված հրադադարի ուղղությամբ աշխատելու Իսրայելի պատրաստակամությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը հաստատել է «Մոջահեդների բրիգադներ» առաջնորդի մահը

15:11 08.06.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է «Մոջահեդների բրիգադներ» առաջնորդի մահը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ «Մոջահեդների բրիգադներ» արմատական ​​խմբավորման հրամանատար Ասադ Աբու Շարիան սպանվել է Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։ «Մոջահեդների բրիգադներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Ասադ Աբու Շարիան և նրա եղբայր Ահմադ Աբու Շարիան սպանվել են Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում», – նշվում […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:58 08.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որԵրևանում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 12-13-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ի և 13-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է, 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում […] ...

«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող

14:47 08.06.2025

«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող

Ֆուտզալի Առաջին խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ վճորոշ երրորդ խաղում հունիսի 7-ին «ՊրոԴեվը» 5:4 հաշվով պարտության է մատնել «Թալիշ ՖԱ-ին»՝ հռչակվելով ֆուտզալի Առաջին խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Փլեյ օֆֆի եզրափակիչ առաջին խաղում հաղթանակ էր տոնել «ՊրոԴեվը», իսկ երկրորդում՝ «Թալիշը»։ «ՊրոԴեվ» – «Թալիշ ՖԱ»՝ 5:4 ...

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

14:39 08.06.2025

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

14:17 08.06.2025

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

14:01 08.06.2025

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

Հունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...

BACK_TO_TOP