22:08 21.11.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 21-ի երեկոյան, դիմել է ռուսներին՝ Ուկրաինային հարվածելու համար Ռուսաստանի զինված ուժերի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կիրառման մասին լուրերից հետո։
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում արևմտյան հեռահար զինատեսակներ են կիրառվել։ Սակայն հակառակորդի հարվածները նպատակին չեն հասել։
«Շարունակելով Ուկրաինայում Արևմուտքի կողմից հրահրված հակամարտության սրման կուրսը, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի դաշնակիցները նախապես հայտարարեցին, որ թույլ են տալիս օգտագործել իրենց հեռահար ճշգրիտ զենքի համակարգերը Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Փորձագետները քաջ գիտակցում են, իսկ ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ անհնար է նման զինատեսակներ օգտագործել առանց նման զենք արտադրող երկրների ռազմական մասնագետների մասնակցության։ Նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ում արտադրված վեց օպերատիվ-մարտավարական ATACAMS հրթիռ, իսկ նոյեմբերի 21-ին Մեծ Բրիտանիայի արտադրության STORM SHADOW համակարգերի հետ համատեղ հարձակման ժամանակ հարվածել են Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին՝ Բրյանսկի և Կուրսկի շրջաններում։ Այս պահից, ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք, Ուկրաինայի տարածաշրջանային հակամարտությունը, որը նախկինում հրահրվել էր Արևմուտքի կողմից, ձեռք բերեց գլոբալ բնույթի տարրեր»,- ասել է Պուտինը։
14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:47 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող15:30 08.06.2025
Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվելՀունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմանում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Land Rover մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր […] ...
15:22 08.06.2025
Հաստատվել է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըՉեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հանդիպման մրցավար է նշանակվել Յասմին Սաբոտիչը, մրցավարի օգնականներ՝ Ռաֆայել Մորիմը և Դանի Դիաշ Բալսան: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Միլոշ Բոշկովիչը՝ Չեռնոգորիայից: Չեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 9-ին՝ ժամը 22։00-ին (Երևանի ժամանակով) Նիկշիչի «Քաղաքային» մարզադաշտում: ...
15:11 08.06.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է «Մոջահեդների բրիգադներ» առաջնորդի մահըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ «Մոջահեդների բրիգադներ» արմատական խմբավորման հրամանատար Ասադ Աբու Շարիան սպանվել է Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։ «Մոջահեդների բրիգադներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Ասադ Աբու Շարիան և նրա եղբայր Ահմադ Աբու Շարիան սպանվել են Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում», – նշվում […] ...
14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որԵրևանում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 12-13-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ի և 13-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է, 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում […] ...
14:47 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթողՖուտզալի Առաջին խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ վճորոշ երրորդ խաղում հունիսի 7-ին «ՊրոԴեվը» 5:4 հաշվով պարտության է մատնել «Թալիշ ՖԱ-ին»՝ հռչակվելով ֆուտզալի Առաջին խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Փլեյ օֆֆի եզրափակիչ առաջին խաղում հաղթանակ էր տոնել «ՊրոԴեվը», իսկ երկրորդում՝ «Թալիշը»։ «ՊրոԴեվ» – «Թալիշ ՖԱ»՝ 5:4 ...
14:39 08.06.2025
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...