Ֆլորիդայում տղամարդը ձերբակալվել է NYSE բորսան պայթեցնելու պլանավորման մեղադրանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Ֆլորիդայում տղամարդը ձերբակալվել է NYSE բորսան պայթեցնելու պլանավորման մեղադրանքով

22:24 21.11.2024

30-ամյա Հարուն Աբդուլ Մալիկ Յեները ձերբակալվել է Ֆլորիդայում, ՀԴԲ-ն նրան մեղադրանք է առաջադրել Գոհաբանության տոնից մեկ շաբաթ առաջ Նյու Յորքի ֆոնդային բորսայի շենքը պայթեցնելու պատրաստության մեջ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Հարավային Ֆլորիդայի շրջանային դատարան ներկայացված հետախուզական գործակալության փաստաթղթերը։

Նա մեղադրվում է բորսայի շենքում ինքնաշեն պայթուցիկ սարք տեղադրելու և այն հեռահար պայթեցնելու փորձի մեջ։ Յեները առաջին անգամ դատարան է ներկայացել նոյեմբերի 20-ին։ Դատարանը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ մինչ դատաքննության մեկնարկը։

Հետաքննությունների դաշնային բյուրոն փետրվարին Յեների նկատմամբ հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացել, որ նա պահեստում պայթուցիկ սարքեր պատրաստելու պլաններ է պահում: Նրա խցերում խուզարկության ժամանակ գտնվել են համապատասխան գծագրերը, ժամացույցներ ժամաչափերով, տպատախտակներ և այլ էլեկտրոնիկա, որոնք կարող են օգտագործվել ռումբեր հավաքելու համար: Պարզվել է, որ նա 2017 թվականից համացանցում փնտրել է պայթուցիկ սարքերի ստեղծման մասին տեղեկություններ։

Յեները, չիմանալով որ շփվում է ՀԴԲ-ի գաղտնի գործակալների հետ, նրանց բացատրել է, որ ցանկանում է պայթեցնել ֆոնդային բորսան արձակուրդից մեկ շաբաթ առաջ, 2024 փվականի նոյեմբերի 28-ին, որպեսզի «արթնացնի մարդկանց» և պարտադրի «վերաբեռնել» ԱՄՆ կառավարությունը։ Նա նաև գործակալներին ասել է, որ իր ծրագրած պայթյունը կլինի այնպես, կարծես շենքում «փոքր միջուկային ռումբ» է պայթել և կսպանի բոլորին փոխանակման ժամանակ:

Յեները խնդրել է գաղտնի գործակալներին տրամադրել իրեն NYSE-ի լուսանկարները, որոնք կօգնեն իրեն ընտրել ռումբը տեղադրելու ճիշտ վայրը, ինչպես նաև այլ իրեր, ներառյալ պայթուցիկները, հաղորդում է CBS News-ը:

Գործակալներից մեկը պնդում է, որ տղամարդն ասել է, որ իրեն զգում է Ուսամա բեն Լադեն, գրում է Axios-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

14:39 08.06.2025

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

14:17 08.06.2025

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

14:01 08.06.2025

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

Հունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

13:43 08.06.2025

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

12:53 08.06.2025

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական ​​խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

12:18 08.06.2025

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

Սիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...

BACK_TO_TOP