ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ Google-ից պահանջելով վաճառել Chrome բրաուզերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ Google-ից պահանջելով վաճառել Chrome բրաուզերը

23:55 21.11.2024

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է հետամուտ լինել Alphabet Inc.-ի մեջ մտնող Google-ի բաժանմանը, ներառյալ ընկերության կողմից Chrome վեբ բրաուզերի վաճառքը, որպեսզի լուծի ինտերնետ որոնման մենաշնորհը:

Արդարադատության նախարարությունը կարծում է, որ իրավիճակը կարող է շտկվել միայն այն դեպքում, եթե Google-ն առանձնացնի որոնողական համակարգը և ինտերնետ հասանելիություն ապահովող ապրանքները, ինչպիսիք են Chrome-ը և Android շարժական սարքերի օպերացիոն համակարգը։

Չորեքշաբթի օրը նախարարությունը հայց է ներկայացրել, որով պնդում է Chrome-ը վաճառելու, ինչպես նաև Android-ի համար սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտության մասին։

Այս տարվա սկզբին Google-ը դատարանում պարտվեց արդարադատության նախարարության կողմից իր դեմ հարուցված գործը, որը մեղադրում էր ընկերությանը որոնման ծառայությունների ոլորտում մրցակցությունը խոչընդոտելու մեջ։ Google-ը, որին են պատկանում Chrome-ը և Android-ը, ինչպես նաև վճարում է այլ ընկերություններին իր որոնողական համակարգը որպես լռելյայն տեղադրելու իրենց բրաուզերների և շարժական սարքերի վրա, փաստացի արգելափակել է այլ որոնման համակարգերի մուտքը շուկա, վճռել է դաշնային դատավոր Ամիտ Մեհտան:

Ըստ Statcounter-ի, Chrome-ը զբաղեցնում է բրաուզերների համաշխարհային շուկայի մոտավորապես երկու երրորդը: Chrome-ի հասցեագոտում որոնումները կատարվում են Google-ի շարժիչով, քանի դեռ օգտատերը հատուկ չի փոխել կարգավորումները:

Android-ի վրա հիմնված սարքերը նույնպես լռելյայն օգտագործում են Google որոնողական ծառայությունը, և Արդարադատության նախարարությունը պնդում է, որ նա հրաժարվի այս գործելակերպից։ Եթե Google-ը խախտի այս պահանջը, գերատեսչության առաջարկի համաձայն, ընկերությունը ստիպված կլինի վաճառել նաև Android-ը։

Արդարադատության նախարարությունը նաև անհրաժեշտ է համարում Google-ին արգելել այլ ընկերություններին վճարել իր շարժիչը լռելյայն իրենց ծառայություններում տեղադրելու համար։ Այն ներկայումս վճարում է Apple Inc. տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարներ՝ Safari բրաուզերում իր որոնման ծառայությունը լռելյայն դարձնելու համար:

«Իրավական պաշտպանությունը պետք է թույլ տա և խրախուսի անկաշկանդ որոնման էկոհամակարգի զարգացումը, որը խրախուսում է մրցակցությունն ու նորարարությունը», – ասվում է Արդարադատության նախարարության հայտարարության մեջ:

Նախարարությունը նաև ցանկանում է, որ դատարանը պարտադրի Google-ին վեբ կայքերի սեփականատերերին հնարավորություն ընձեռել հրաժարվել իրենց տվյալների օգտագործումից՝ ընկերության որոնման մոդելները վերապատրաստելու համար:

Այս շաբաթվա սկզբին Google-ի կարգավորող հարցերով փոխնախագահ Լի Անն Մալհոլանդն ասել էր, որ Chrome-ը կամ Android-ը վաճառելու պահանջը «կվնասի սպառողներին, մշակողներին և ամերիկյան տեխնոլոգիական ղեկավարությանը»:

Bloomberg Intelligence-ի վերլուծաբան Մանդիփ Սինգհը գնահատում է, որ Chrome-ը կարող է արժենալ «առնվազն 15-20 միլիարդ դոլար՝ հաշվի առնելով, որ զննարկիչն ունի ամսական ավելի քան 3 միլիարդ ակտիվ օգտատեր»:

Դաշնային դատավոր Ամիտ Մեհտան կվերահսկի Արդարադատության նախարարության հայցն ընդդեմ Google-ի և նախատեսում է որոշում կայացնել մինչև օգոստոս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող

14:55 08.06.2025

«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող

Ֆուտզալի Առաջին խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ վճորոշ երրորդ խաղում հունիսի 7-ին «ՊրոԴեվը» 5:4 հաշվով պարտության է մատնել «Թալիշ ՖԱ-ին»՝ հռչակվելով ֆուտզալի Առաջին խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Փլեյ օֆֆի եզրափակիչ առաջին խաղում հաղթանակ էր տոնել «ՊրոԴեվը», իսկ երկրորդում՝ «Թալիշը»։ «ՊրոԴեվ» – «Թալիշ ՖԱ»՝ 5:4 ...

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

14:39 08.06.2025

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

14:17 08.06.2025

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

14:01 08.06.2025

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

Հունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

13:43 08.06.2025

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

13:17 08.06.2025

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...

BACK_TO_TOP