21:32 25.11.2024
Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը երկուշաբթի կոչ է արել չհամաձայնել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ հնարավոր զինադադարի համաձայնագրին, գրում է The Times of Israel-ը։
«Դեռ ուշ չէ դադարեցնել այս համաձայնագիրը, մենք պետք է շարունակենք գործել մինչև բացարձակ հաղթանակ։ Մենք պետք է լսենք դեպքի վայրում գտնվող հրամանատարներին, հատկապես հիմա, երբ «Հըզբոլլահը» պարտվել է և խնդրում է զինադադար, մենք չենք կարող կանգ առնել»,-ասել է նախարարը։
The Times of Israel-ը հիշեցնում է, որ Բեն-Գվիրը՝ ծայրահեղ աջ «Օտզմա Յեհուդիտ» կուսակցության առաջնորդը, նախկինում կտրականապես դեմ էր հրադադարի համաձայնագրերին ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Լիբանանում: Հակառակ դեպքում նա սպառնացել էր դուրս բերել իր կուսակցությունը Իսրայելի իշխող կոալիցիայից։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայքլ Հերցոգն ասել է, որ հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ձեռք բերվել «օրերի ընթացքում»։ Նա նշել է, որ մնացել է համաձայնեցնել մի քանի կետ, սակայն նախագիծը պետք է ստանա Իսրայելի կառավարության հավանությունը։
Associated Press-ի (AP) հաղորդման համաձայն, Իսրայելի ցանկությունը` պահպանել գործողությունների ազատությունը այն դեպքում, եթե «Հեըբոլլահը» խախտի զինադադարը, մնում է վիճելի:
Համաձայնագիրը պետք է նախատեսի իսրայելական զորքերի և «Հեըբոլլահի» զորքերի դուրսբերումը հարավային Լիբանանից: Սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք «Հեըբոլլահը» կհամաձայնի նման պահանջին, պարզաբանում է AP-ն։
Սեպտեմբերի վերջից Իսրայելը ակտիվորեն ոչնչացնում է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքները հարավային Լիբանանում և Բեյրութում։ Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել է «Հըզբոլլահի» թիրախների դեմ հարավային Լիբանանի սահմանային շրջանում սահմանափակ ցամաքային հարձակումներ սկսելու մասին: Իրենց հերթին, «Հեզբոլլահի» մարտիկները ամեն օր հրթիռներ են արձակում Իսրայելի տարածք:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...