Սպիտակ տուն. Իսրայելն ու Լիբանանը մոտ են հրադադարի համաձայնությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

Սպիտակ տուն. Իսրայելն ու Լիբանանը մոտ են հրադադարի համաձայնությանը

22:40 25.11.2024

Իսրայելն ու Լիբանանը ներկայումս մոտ են հրադադարի մասին համաձայնագրի կնքմանը, որը ներառում է համաձայնագրեր «Հըզբոլլահ» խմբավորման հետ։ Այս մասին լրագրողների համար առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք կարծում ենք, որ հասել ենք այն կետին, երբ մոտ ենք համաձայնագրի կնքմանը: Բայց ես ուզում եմ  զգույշ լինել իմ հայտարարություններում, քանի որ քանի դեռ ամեն ինչ արված չէ, մենք չունենք գործարք»,- ասել է նա։

Քիրբին նաև հավելել է, որ բանակցությունների մասին մանրամասներ չի տրամադրի, սակայն նշել է, որ դրանք «շարժվում են շատ դրական ուղղությամբ» և ընթանում են կառուցողական։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Դանիել Դանոնը հաստատել էր, որ Իսրայելը գտնվում է Լիբանանի, այդ թվում՝ «Հըզբոլլահի» հետ հրադադարի համաձայնության հասնելու ճանապարհին։

Համաձայնագիրը նախատեսում է ԱՄՆ-ի գլխավորությամբ վերահսկիչ հանձնաժողովի ստեղծում՝ գործարքի իրականացումը վերահսկելու և խախտումները շտկելու համար։ ԱՄՆ-ը նաև համաձայնել է Իսրայելին երաշխիքներ տրամադրել՝ աջակցելու ռազմական գործողություններին՝ ընդդեմ լիբանանյան տարածքից եկող անմիջական սպառնալիքների, այդ թվում՝ սահմանի մոտ «Հըզբոլլահի» ռազմական ներկայության վերականգնման կամ զենքի մաքսանենգության: Համաձայն գործարքի պայմանների՝ Իսրայելը կկարողանա ռազմական գործողությունների դիմել ԱՄՆ-ի հետ խորհրդակցելուց հետո և այն դեպքում, երբ լիբանանցի զինվորականները չվերացնեն սպառնալիքը։

Լիբանանը և Իսրայելը ԱՄՆ միջնորդությամբ քննարկում են հրադադարի մասին համաձայնագրի նախագիծը, որը նախատեսում է 60-օրյա անցումային շրջան, որի ընթացքում իսրայելական բանակը դուրս կգա հարավային Լիբանանից, իսկ լիբանանյան բանակը կտեղակայվի սահմանամերձ շրջաններում: Ինչ վերաբերում է «Հըզբոլլահին», ապա նա ստիպված կլինի իր կազմավորումներն ու ծանր զինատեսակները տեղափոխել Լիտանի գետից հյուսիս՝ սահմանից 30 կմ հեռավորության վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP