Քարոզարշավը տեխնոլոգիական տեսակետից աղքատիկ է, բովանդակային տեսակետից` խիստ թերի. քաղտեխնոլոգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Քարոզարշավը տեխնոլոգիական տեսակետից աղքատիկ է, բովանդակային տեսակետից` խիստ թերի. քաղտեխնոլոգ

19:32 18.09.2018

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող հիմնական մրցակիցներ է համարում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին և «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Բադալյանը նշեց, որ տեխնոլոգիական տեսակետից բավական աղքատիկ է այս քարոզարշավը, իսկ բովանդակային տեսակետից` խիստ թերի:

«Կան շատ թեկնածուներ, որոնք ունեին բավական մեծ պոտենցիալ, բայց այդպես էլ չկարողացան իրենց մեծ պոտենցիալը օգտագործել չիմացության պատճառով, և միջակ քարոզարշավ կարող եմ գնահատել: Հասկանալի է, որ այս քարոզարշավի ժամանակ բոլորը չէ, որ գնում են քաղաքապետ ընտրվելու, չնայած բոլորն էլ նշում են, որ գնում են քաղաքապետ դառնալու, բայց իրականում այստեղ ընդամենը երկուսն են, որ կարող են քաղաքապետ դառնալ` դերասան Հայկ Մարությանը և ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը. հիմնական պայքարն այս երկուսի միջև է գնում, այդ երկուսն են, որ իրականում պայքարում են քաղաքապետ դառնալու համար: Մնացած ուժերից մի քանիսը մասնակցում են քարոզարշավին, որ ներկայություն ունենան ավագանիում, մի քանիսը, որ ընդամենը կարողանան հաղթահարել այդ նշաձողը և որոշակի ներկայություն ունենան, որոշ ուժերի համար սա բենեֆիս է, այսինքն` մասնակցում են իրենց ներկայացնելու համար, և կան ուժեր, որ մասնակցում են, որպեսզի իրենց մասին հիշեցնեն, որ գոյություն ունեն: Այսինքն՝ տարբեր ուժեր տարբեր նպատակներ են հետապնդում»,- ասաց նա:

Հարցին՝ երևանցիները մինչ քարոզարշավը կողմնորոշվա՞ծ էին՝ ում պիտի ընտրեին կամ քարոզարշավի ընթացքը ինչ-որ բան փոխե՞ց նրանց որոշման մեջ, քաղտեխնոլոգը պատասխանեց, որ հարցին ավելի ճիշտ կպատասխանեին սոցիոլոգները: Բադալյանի դիտարկմամբ` ամեն դեպքում այս քարոզարշավով որոշակի հստակություն մտցվեց, եթե կային մարդիկ, որոնք նախկինում կողմնորոշված էին դեպի թեկնածուներից մեկը, հիմա բավական մեծ հիասթափություն կա, և դա հիմնականում նկատելի է «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի նկատմամբ:

«Հեղափոխական էյֆորիայի անկման արդյունքում էապես պակասում են դեպի այդ թեկնածու գնացող ձայները, նկատելի է, որ բավական մեծանում են «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի օգտին գնացող ձայները, դա այս քարոզարշավի արդյունքում է, որ տեղի է ունենում, որովհետև այստեղ մենք տեսնում ենք, որ իրականում «Իմ քայլը» դաշինքի դեպքում քվեարկությունը գնում է վարչապետի վարկանիշի օգտին, իսկ «Ծառուկյան» դաշինքի դեպքում ճիշտ է` կա և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործոնը, բայց կա նաև թեկնածուի ձայն, այսինքն` այստեղ երկու գործոն է աշխատում»,- ասաց նա:

Բադալյանը նշեց, որ մնացած թեկնածուները խոսում են այդ նույն թեմաների մասին` աղբահանություն, տրանսպորտ, վերելակներ և այլն: Ըստ քաղտեխնոլոգի` «Իմ քայլը» դաշինքը հիմնական շեշտադրումը կատարում է զգացմունքային բնագավառում, իսկ «Ծառուկյան» դաշինքի դեպքում ընթանում է զուտ քաղաքական գործընթաց, այսինքն` զուտ մենեջերական:

«Իհարկե, լիարժեք չէ նրա քարոզարշավը, միանշանակ լիարժեք չէ, բավական թերի է, նա շատ ավելին կարող էր անել, բայց այս պահի դրությամբ մենք դա ենք տեսնում, պատահական չէ, որ ինչքան մոտենում է քարոզարշավը, այդ երկու ուժերի միջև պայքարը ուժեղանում է, դա` մեկ, երկրորդ` մենք տեսնում ենք, որ այս երկու թեկնածուներից մեկը մյուսին հրավիրեց անհատական բանավեճի, «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն խուսափեց»,- նշեց Բադալյանը:

Քաղտեխնոլոգն ասաց, որ մյուս ուժերի շրջանում հիմնական պայքարը երրորդ տեղը զբաղեցնելու համար է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

BACK_TO_TOP