Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+15.09 oC

Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարին

16:41 06.04.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովային, որը Հայաստանում է ԱՊՀ անդամ երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Վարչապետը նշել է, որ  հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ինչպես ԵՏՄ տարածքում, այնպես էլ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև կառուցողական փոխգործակցությանը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ է իրականացնում, որոնք հանգեցնելու են գյուղատնտեսական արտադրանքի և, հետևաբար, այդ արտադրանքի արտահանման աճի: Նշելով, որ հայաստանցի արտադրողի համար Ռուսաստանի շուկան հեռանկարային է, վարչապետը կարևորել է երկու երկրների համապատասխան կառույցների միջև սերտ ու արդյունավետ փոխգործակցությունը:

Աննա Պոպովան տեղեկացրել է, որ հայաստանցի գործընկերների հետ արդեն իսկ շատ հաջող համագործակցություն է ձևավորվել՝ մասնավորապես նշելով լաբորատորիաների և գիտահետազոտական հաստատությունների հետ գործակցությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նշվել են համաշխարհային տնտեսության հիմնական ռիսկերը

21:06 10.05.2024

Նշվել են համաշխարհային տնտեսության հիմնական ռիսկերը

Մերձավոր Արևելքում աճող աշխարհաքաղաքական լարվածությունը, գնաճի արագացումը, համաշխարհային կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության խստացումը և Չինաստանի թույլ ՀՆԱ-ն ներկայումս գլխավոր ռիսկերն են համաշխարհային տնտեսության համար: Այս մասին հայտնում է Vedomosti թերթը՝ հղում անելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) վերլուծաբանների՝ Economic Outlook վերանայմանը։ ՏՀԶԿ-ի գլխավոր տնտեսագետ Քլեր Լոմբարդելլին ասում է, որ գործոնները կարող են խաթարել փորձագետների […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին

10:38 10.05.2024

Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.17 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.24 դրամ: ...

Վրաստանը կփոխի անհատ զբոսաշրջիկների մուտքի պայմանները

08:11 10.05.2024

Վրաստանը կփոխի անհատ զբոսաշրջիկների մուտքի պայմանները

Հունիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնեն զբոսաշրջիկների համար նոր կանոններ։ Ամառվանից Վրաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է ունենա բժշկական ապահովագրություն երկրում գտնվելու ողջ տևողության համար։ Այս պահանջը խախտողները ենթակա են տուգանքի՝ մոտավորապես 110 ԱՄՆ դոլարի չափով: Ճանապարհորդները, ովքեր ինքնուրույն պլանավորում են իրենց ուղևորությունները և թռիչքները, պետք է հատուկ ուշադրություն դարձնեն այս պահանջին: Օրերս հայտնի դարձավ, […] ...

Կրեմլը խոսել է Երևանի հետ տնտեսական գործընկերության բարձր մակարդակի մասին

18:38 09.05.2024

Կրեմլը խոսել է Երևանի հետ տնտեսական գործընկերության բարձր մակարդակի մասին

Ռուսաստանը և Հայաստանը ցուցադրում են տնտեսական համագործակցության բարձր մակարդակ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխվարչապետի պաշտոնակատար Ալեքսեյ Օվերչուկը։ Օվերչուկի խոսքով՝ անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 7,3 մլրդ դոլար։ «Մենք շատ լավ տնտեսական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ»,- ասել է նա։ Նախօրեին Ալեքսեյ Օվերչուկը նշել էր հաջող տնտեսական համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության […] ...

Գևորգ Պապոյանը մայիսի 9-15-ը գտնվելու է ԱՄՆ-ում

10:31 09.05.2024

Գևորգ Պապոյանը մայիսի 9-15-ը գտնվելու է ԱՄՆ-ում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 9-15-ը գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ, որոնց մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին

10:25 09.05.2024

Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.2 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.23 դրամ: ...

BACK_TO_TOP