23:36 28.11.2024
Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին:
«Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը:
Պարբերականը նշում է, որ նախագահի պաշտոնը Լիբանանում թափուր է մնացել 2022 թվականի հոկտեմբերից։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և այլ երկրներ կոչ են արել ընտրել նախագահ՝ ներքաղաքական իրավիճակը կայունացնելու համար։ ԱՄՆ նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնը, ով միջնորդ է դարձել Իսրայելի և «Հըբոլլահի» միջև բանակցություններում, նույնպես ընդգծել է, որ նախագահի ընտրությունը Լիբանանի առանցքային խնդիրն է։
Ավելի վաղ խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին հայտնել էր, որ նախագահական ընտրություններին նվիրված խորհրդարանի նիստը նշանակված է 2025 թվականի հունվարի 9-ին։
The National-ը հիշեցնում է, որ Լիբանանի խորհրդարանը, որում ոչ մի խմբակցություն մեծամասնություն չունի, բազմիցս ձախողել է նախագահի ընտրությունը: Նրա բացակայության դեպքում վարչապետ Նաջիբ Միքաթին և նրա կաբինետը կատարում են նախագահի պարտականությունները, սակայն վերջիններիս լիազորությունները սահմանափակ են։ Միևնույն ժամանակ, Լիբանանը սուր տնտեսական ճգնաժամ է ապրում, որն ավելի է սրվել Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև ընթացող մարտերի պատճառով։
Իսրայելի բանակը և «Հեզբոլլահը» դադարեցրել են ռազմական գործողությունները նոյեմբերի 27-ին։ Կողմերը պայմանավորվել են, որ լիբանանյան բանակը կվերականգնի վերահսկողությունը Իսրայելի հետ սահմանակից տարածքների նկատմամբ, իսկ «Հըզբոլլահի» ուժերը կնահանջեն իսրայելա-լիբանանյան սահմանից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա։
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի ներկայացուցիչ Անդրե Տենենտին LBCI-ին ասել է, որ խաղաղապահները կշարունակեն մնալ հարավում գտնվող իրենց պատասխանատվության գոտում: Նա հավելել է, որ իրենք կօգնեն կայունացնել իրավիճակը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի և կաջակցեն լիբանանյան զինվորականներին սահմանամերձ շրջաններ տեղակայվելու հարցում։
14:53 07.06.2025
Զելենսկին պլանավորում է հանդիպել Թրամփի հետ G7 գագաթնաժողովի շրջանակներումՎլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Զելենսկին նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Երմակի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը աշխատել է նրանց հնարավոր հանդիպման վրա։ «Մեր այցը Վաշինգտոն, մասնավորապես, նախապատրաստություն էր Զելենսկու և Թրամփի միջև Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի […] ...
14:42 07.06.2025
Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտըԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը սխալ է թույլ տվել՝ կոնֆլիկտի մեջ մտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մասկը շատ հոգնած է և սթրեսի մեջ։ Ահա թե ինչպես է գործարարի հայրը՝ Էրոլ Մասկը, մեկնաբանել «Իզվեստիա»-ին նախագահի և ձեռնարկատիրոջ միջև վեճը։ «Թրամփը հաղթելու է, նա նախագահն է, նա ընտրվել է նախագահ։ Այնպես որ, գիտեք, Իլոնը սխալ է թույլ […] ...
14:28 07.06.2025
Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագիծը համարում է «շատ ուժեղ», սակայն նոր սահմանափակումներ մտցնելու որոշումը կկայացնի անձամբ։ «Նրանք օրինագիծ ունեն։ Դա ինձնից կախված կլինի։ Սա իմ տարբերակն է։ Սա շատ ուժեղ օրինագիծ է», – ասել է նա Սպիտակ տան լրագրողներին։ Թրամփը նաև հավելել է, որ ինքը չի […] ...
14:15 07.06.2025
Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցությունՁեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտության ֆոնին և X սոցիալական ցանցում հարցում անցկացնելուց հետո, իր էջում հայտարարել է Միացյալ Նահանգներում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ Մասկը իր X էջում հարցում էր հրապարակել նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հարցվածների 80.4%-ը կողմ էր, իսկ հարցմանը ընդամենը 24 ժամվա ընթացքում […] ...
14:05 07.06.2025
Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆԱռողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների: 2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի […] ...